Միայն աշխատավարձից ստացած եկամուտ ու դրամական միջոց. Մամիկոն Ասլանյանի հայտարարագիրը
POLITICSՎանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրում տվյալներ չկան անշարժ ու շարժական գույքի վերաբերյալ:
Վանաձորի քաղաքապետը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների ու 2018թ. հարկային տարում ստացած եկամտի մասին:
2018թ. սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 21 850 000 ՀՀ դրամ: Նշված տարվա վերջում՝ 19 520 000 ՀՀ դրամ: Մ. Ասլանյանի եկամուտը 2018թ. կազմել է 3 909 100 ՀՀ դրամ: Ներկայացված եկամուտը գոյացել է աշխատավարձից:
Նշենք, որ 2017թ. հայտարարագրում Մ. Ասլանյանը հայտարարագրել էր նաև «TOYOTA LAND CRUISER 100 4.5 I» մակնիշի ավտոմեքենա, որը 2017թ. հարկային տարվա վերջում արդեն առկա չէր եղել: Մ. Ասլանյանը 2016թ. անդամակցել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



