Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Գյուղ, որտեղ առաջինը եկեղեցին կառուցեցին և որտեղ մկրտությունն այսօր պարտադիր է, իսկ «խոպանը»՝ ակտուալ

SOCIETY

Ջավախքի Հեշտիա գյուղում տանը լինելու զգացում կար: Բավականին ցուրտ տարածաշրջանում գտնվող մի հայաբնակ գյուղ, որը մեր հայրենակիցներն իրենց ջերմությամբ էին տաքացնում: 

Քարքարոտ ու դժվար ճանապարհը

Հեշտիա հասնելու ճանապարհը հեշտ չէ՝ քարքարոտ, դժվար… Բայց հետ վերադառնալն ավելի դժվար է՝ նրանից բաժանվելու առումով: 

Եգոր Քոթոյանը Նինոծմինդայի քաղաքապետի ներկայացուցիչն է Հեշտիա համայնքում: Խնդիրները չի թաքցնում, բայց և լավատես է:

Զրույցը Հեշտիայի քարքարոտ ճանապարհի խնդրից ենք սկսում, բայց Ե. Քոթոյանը նախ պատմում է գյուղի մասին:

«Հեշտիան Նինոծմինդայում երկրորդ գյուղն է մեծությամբ, Ջավախքում՝ 5–րդ, 6– րդը: Մենք 450 տնտեսություն ունենք, մոտ 2000 բնակիչ: Գյուղը երկու դպրոց ունի, կա 250 աշակերտ: Մեր տարածաշրջանում բնակչության հիմնական զբաղվածությունը հողագործությունն է, անասնապահությունը: Բոլորիս հայտնի «խոպանն» այստեղ ևս ակտուալ է: Ընդհանուր առմամբ, գլոբալ խնդիրներ չունենք: Գյուղում կա գազ, լույս, ջուր: Ինչպես նկատեցիք, ճանապարհների հետ մի փոքր խնդիր ունենք, բայց Վրաստանի կառավարության 2019թ. ծրագրով մինչև գյուղի մեջ ճանապարհները կասֆալտապատվեն»,–պատմում է նա:

Հայաստանի և Վրաստանի մեջտեղում

Նա ընդգծում է՝ կան թերություններ, որոնք, հուսով են, երկու–երեք տարվա ընթացքում կվերանան. «Չկան գործարաններ: Հիանալի կլիներ, որ տարբեր գործարաններ լինեին, ու բնակչությանը կկտրեինք «խոպանից»: Այդպես ավելի հուսալի կլիներ, աշխատատեղերը ավելի շատ կլինեին ու ներուժը ներսում պահելու հնարավորություն կունենայինք»:

Ե. Քոթոյանը կարևորում է ոչ մի խոչընդոտ չունենալու հանգամանքը: Այդ դիտարկումը ազգային մշակույթի, հայապահպանության տեսանկյունից է ասում:

«Մենք գտնվում ենք Հայաստանի և Վրաստանի մեջտեղում, մենք և՛ Հայաստան ենք, և՛ Վրաստան: Որևէ խնդիր այդ առումով չունենք: Մեծ հաշվով՝ բնակչի ցանկությունն է՝ գնալ Հայաստան, լինել Վրաստանում, թե լինել Ջավախքում…»

Ե. Քոթոյանի հետ մեր զրույցն, իհարկե, կարող էինք շարունակել, բայց Հայաստան ուղևորվելու ժամանակն էր: Երեկոն քիչ–քիչ իջնում էր՝ մայրամուտի շողքերը փռելով նաև գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վրա:

Ամեն ինչ սկսվեց Թամար թագուհու լեգենդից

 

Հայաստան ուղևորվելու ճանապարհին տեր Անտոն քահանա Անտոնյանին մեքենայով պետք է կենտրոն իջեցնեինք՝ Հեշտիայի կենտրոն: Տեր Անտոն քահանա Անտոնյանը ծնված օրվանից Հեշտիայում է: Նախնիներն Արևմտյան Հայաստանից են, ինքն էլ իր տոհմի տասներկուերորդ հոգևորականը՝ Անտոն Անտոնյան անուն-ազգանունով:

Կենտրոն հասնելու ճանապարհը երկար, միևնույն ժամանակ կարճ տևեց: Ամեն ինչ սկսվեց Թամար թագուհու լեգենդից, որից հետո քահանա Անտոն Անտոնյանը մեզ տեղափոխեց հեռավոր ու անցած դարեր այնպես, որ պատմության դրվագներն արտացոլվում էին մեքենային զուգահեռ ճանապարհին ու կրկին փակվում պատմության վիճելի, բայց ոչ փակ էջերում:

Առաջինը եկեղեցին կառուցեցին

Գյուղի նկատմամբ մեծ սեր ունի քահանա Անտոն Անտոնյանը: Նաև հումորով է՝ հեռու հոգևորականի այն կերպարից, որի հետ կվախենայիր բացի կրոնից այլ թեմաների շուրջ ևս խոսել: Կարճ ասած, քահանա Անտոնյանը մի ամբողջ հանրագիտարան է:

Կատակելով անգամ գյուղի քարքարոտ ճանապարհի մասին, դրա շուրջ զավեշտալի դեպքեր պատմելով՝ քահանան մեզ հետ զրույցը սկսեց Հեշտիայում հայերի բնակեցման տարիներից:

«Ավելի շուտ եկեղեցին սարքեցին, քան իրենց տունը... Տարիներով մեկը մեկի հետ բարեկամությամբ ապրեցին, բայց առաջնահերթ սարքեցին եկեղեցին, որովհետև շատ կարևոր էր՝ իրենց համախմբելու, պահելու, հետո լավ ու վատ օրերը միասին անցկացնելու համար… Գրեթե 20 տարի տևեց մինչև Հեշտիա համայնքն իր համար բնակելի շենքեր ունեցավ, բայց առաջինը եկեղեցին կառուցեցին»:

Աշխարհը մեծ դուռ բացեց

Արդեն մեր օրեր տեղափոխվելով՝ քահանան նշում է.

«Հիմա եկեղեցին կա, հավատն էլ կա, բայց այն չէ, ինչ սկզբում էր: Հիմա ոմանց մոտ ուրիշ գաղափար է, ոմանք ընդհանրապես եկեղեցու, Աստծո ձգտում չունեն… Ոմանք շարունակում են դեռ հավատալ, ոմանք էլ՝ մակերեսորեն… Բայց սկիզբը, ամեն ինչից առաջ եկեղեցին էր, որն իրենց համար վերջին հույսն էր, աղոթատեղին էր, հավաքվելու միակ տեղն էր, որովհետև այն ժամանակ բոլորից նույն հոտը կգար, նույն համն ունեին բոլորը, հիմա չէ»…

Քահանան շարունակեց. «Ցավոք, աշխարհը մեծ դուռ բացեց մեզ համար: Այսինքն, դուռ, որը մարդկանց կտանի դեպի կործանում: Եվ մարդը միշտ կվազի դեպի այդ դռները… Հիմա, կարծես թե, շատ քիչ է, որ մարդիկ իսկապես կուզեն հոգևորականի կյանք վայելել կամ ապրել իրենց ժողովրդի համար»…

Ամեն ինչ լավ է

Խոսելով արդեն գյուղի այսօրվա կենցաղից՝ քահանա Անտոնյանը նշում է, որ վերջին տարիներին ապրելակերպի խնդիր չունեն. «Ամեն ինչ լավ է: Միայն 90–ականներին էր, որ ծանր վիճակի մեջ էինք, և դաձյալ նույն եկեղեցին պահեց ժողովրդին»:

Նա շեշտում է՝ գյուղում մկրտությունը պարտադիր պայման է. «Երեխան մինչև քառասունքը պարտադիր մկրտում են, դա առաջնահերթ է»:

Ինչ վերաբերում է դպրոցներում հայ եկեղեցու պատմություն ներդնելու հնարավորությանը, քահանա Անտոնյանը նշում է.

«Մենք եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց ունենք, որտեղ կրոնի դասեր կան, և որտեղ տարբեր տարիքի երեխաներ են հաճախում:

Միմիայն ներսում՝ մեր եկեղեցական կիրակնօրյա դպրոցում կարող ենք ուսուցանել այն, բայց պետականորեն թույլատրված չէ: Պետականորեն ժամանակին ունեինք դասեր, բայց հիմա թույլատրված չէ, որովհետև իրենք ևս ուղղափառ եկեղեցուն հատկացված դասաժամեր չունեն»:

Միմյանց հրաժեշտ տալու ժամանակն էր

Քահանան ասում է, որ հիմա գյուղում արտագաղթը մի քիչ դադարել է:

«Ոմանք սովորելուց հետո մնում են Թբիլիսիում, ոմանք հետ են գալիս: Ի դեպ, պետասիում, ոմանք հետ են գալիս: Ի դեպ, պետական հիմնարկներում գյուղից շատ աշխատողներ կան: Սկսած թարգմանչից՝ վերջացրած այլ աշխատանքով»…

Մինչ մյուս հարցը կտայինք, հասանք կենտրոն՝ Հեշտիայի կենտրոն: Հայր Անտոն քահանայի հեռանալու ժամանակն էր: Միմյանց հրաժեշտ տալու ժամանակն էր: Հեշտիայի կենտրոնից մինչև Երևանի կենտրոն դեռ երկար ժամանակ կար: Այդ ընթացքում մայրամուտը հասցրեց գյուղի հետ ծածկել նաև Աբուլ հրաշագեղ լեռը: Հասցրեցինք նկարել գյուղը, լեռը, լուսանկարվեցինք քահանայի հետ: Այդպիսով՝ Ջավախքից մի քանի հատիկ ու հուշ բերեցինք, բայց բացահայտելու դեռ այնքան հատիկներ կան… Ինչպես գնալը, Հեշտիայից վերադառնալը ևս դժվար էր ու պատճառը քարքարոտ ճանապարհը չէր…

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris