Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը
SOCIETYCity of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը:
Ըստ այդմ՝ հիմնադրամին ամենախոշոր նվիրատվությունը՝ 51 մլն դրամ, կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»:
Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ 47.9 մլն դրամ:
Հնգյակում են «Հայաստան» համահայկական հիմնադրամը (30 մլն), «Ամերիաբանկը» (11.8 մլն) և Ալեքսանյան բարեգործական հիմնադրամը (10 մլն):
Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Նատալի ֆարմը» եզրափակում է նվիրատուների տասնյակը՝ 3 մլն դրամ նվիրատվությամբ:
Ցանկն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



