Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Հորդորում եմ կատարել տնտեսության զարգացման այդ համարձակ քայլը. Արայիկ Հարությունյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

SOCIETY

Արցախում գործող «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Մեծարգո ՛ պարոն Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ընդհանուր պետական պարտքի, հատկապես արտաքին պարտքի կրճատման վերաբերյալ ու, մասնավորապես, ապագա սերունդների հաշվին պարտքի կուտակման հարցի շուրջ մամուլում և փորձագիտական շրջանակներում վերջերս տեղի ունեցող քննարկումները համարում եմ անընդունելի: Կարծում եմ՝ այդ մոտեցումները հոռետեսական են և հաշվի չեն առնում տնտեսության զարգացման հնարավորություններն ու փորձված մեթոդները, ինչի հետևանքով կարող ենք հետ մնալ համաշխարհային տնտեսական զարգացման տեմպից:

Մեր գլխավոր մարտահրավերը այս ճակատագրական ժամանակահատվածում տնտեսական աճի անհրաժեշտ մակարդակի շարունակական ապահովումն է, որով և պայմանավորված է մեր ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգային և ժողովրդագրական խնդիրների լուծումը:

Ի՞նչ տնտեսական պատկեր ունենք ներկայումս ՀՀ-ում, և ո՞րն է տնտեսական աճի այն նվազագույն նշաձողը, որը կապահովի առաջանցիկ զարգացման մակարդակ:

Մեկ շնչի հաշվով համաշխարհային անվանական (նոմինալ) ՀՆԱ-ն, ըստ միջազգային մասնագիտական աղբյուրների, ներկայումս կազմում է մոտ 10.000 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ-ում՝ մոտ 4000 ԱՄՆ դոլար: Եվ այս ցուցանիշով ՀՀ-ն աշխարհի առաջին 100 երկրների շարքում ընդգրկված չէ: Տարբեր մասնագիտական գնահատումներով՝ առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է տարեկան միջինը 3% աճ: Այսինքն՝ աշխարհի մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կավելանա տարեկան մոտ 300 ԱՄՆ դոլարով:

Համաշխարհային միջինից էլ ավելի հետ չընկնելու նպատակով ՀՀ-ն ևս պետք է ձգտի ապահովել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ՝ տարեկան առնվազն 300 ԱՄՆ դոլարի չափով, ինչը նշանակում է ապահովել առնվազն 7,5% տնտեսական աճ: Փաստացի սա այն նվազագույն աճի շեմն է, որը պետք է ամեն գնով ապահովենք, եթե չենք ուզում էլ ավելի հետ մնալ համաշխարհային զարգացման միտումներից:

Իսկ ինչպե՞ս հասնել աճի այդպիսի տեմպերի: Ճանապարհը մեկն է՝ ներդրումներ: Մեր հաշվարկներով՝ եթե ներկայիս ՀՆԱ-ի պարագայում այսօր ՀՀ-ին անհրաժեշտ է տարեկան մոտ 4 մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում, ապա 5-7 տարի հետո ներդրումային պահանջարկը կկազմի տարեկան 7-8 մլրդ ԱՄՆ դոլար:

Մեր համոզմամբ՝ ուղղակի ներդրումներով հնարավոր չէ ապահովել այդ ծավալները: Ուստի անհրաժեշտ է ներգրավել ֆինանսական ռեսուրսներ պետական և այլ խողովակներով: Այստեղ խոսքն առավելապես փոխառու միջոցների ներգրավման մասին է։

Պարտք վերցնելու առաջարկն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ոլորտի համաշխարհային միտումների վերլուծությունը թույլ է տալիս համոզվել այս մոտեցման ճշմարտացիության մեջ: Ներկայումս ընդհանուր համաշխարհային պարտքը մոտ 250 տրիլիոն ԱՄՆ դոլար է, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 318 %-ը կամ մեկ շնչի հաշվով՝ 33.3 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, 2007 թվականին այն կազմել է 142 տրիլիոն դոլար՝ 269 % ՀՆԱ-ի դեպքում, 2015 թվականին՝ 199 տրիլիոն կամ 286 %: Վերջին 10-11 տարում այն ավելացել է 108 տրիլիոնով, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ՝ մոտ 50 %-ով: Մինչդեռ երբ համաշխարհային այս ցուցանիշների հետ համադրում ենք ՀՀ ցուցանիշները, պատկերը զգալիորեն տարբերվում է։ Հայաստանի ընդհանուր պարտքը (պետության, տնային տնտեսությունների և առևտրային կազմակերպությունների մասով) կազմում է շուրջ 12-13 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բնակչի հաշվով ներկայումս այն հավասար է մոտ 4,000 ԱՄՆ դոլարի, ինչը շուրջ 29,000 ԱՄՆ դոլարով պակաս է համաշխարհային միջինից: Եվ եթե համաշխարհային ընդհանուր՝ 250 տրիլիոն դոլար պարտքից մոտ 79 տրիլիոն դոլարը կազմում են երկրների պետական պարտքերը կամ 1 բնակչի հաշվով 10,000 դոլար՝ կամ համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 100%-ը, ապա ՀՀ պետական պարտքը կազմում է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 50 %-ը:

Եթե համաշխարհային պետական պարտքը կազմում է ընդհանուր պարտքի մոտ 32 % -ը, ապա ՀՀ-ում այն համարյա կեսն է։ Այսինքն՝ այլ հատվածներում ունենք համեմատաբար ցածր պարտքային բեռ»:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris