Զենքի կիրառման դեպք բնակելի վայրում. կրակել են շան գլխին. Դինգո թիմն ահազանգում է
SOCIETYԱՄՈԹ ԴԻԼԻՋԱՆ! Dilijan/Դիլիջան, Դիլիջանի համայնքապետարան/ Dilijan municipality/ Мэрия Дилижана Կրկին բնակելի վայրում զենքի կիրառման դեպք Դիլիջանում: Ոստիկանություն արդեն դիմել ենք, Դիլիջանում բնակվող Դինգո Թիմի կամավորները գիշերը ժամը 1-ին շանը անմիջապես Երևան են հասցրել, ինչի համար չենք կարող նրանց հատուկ շնորհակալությամբ չնշել՝ Narine Hovhanna Baldryan, Anna Davtyan, Panaila Palo Dinglyanidi: Շան կյանքը փրկելու հավանականություն գրեթե չկա, վիճակը ծայրահեղ ծանր է, կրակել են անմիջապես գլխին, բայց մենք մեզնից հասանելի ամեն փորձ կանենք, որ նա ապրի, չնայած, որ հույսեր գրեթե չկան: Ցանկացանք ևս մեկ անգամ հանրայնացնել այս կարևոր խնդիրը և էլի ուղղել մեր խնդրանքը Lena Nazaryan-ին՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն արգելող քրեական օրենքի հարցն արագացնելու խնդրանքով: Արդեն դանակն այնպես է հասել ոսկորին, որ մի օր այս հողի վրա անգամ մարդասպանություն կարող է լինել: Խնդրում ենք, եկեք թույլ չտանք, որ հասնի նման ծայրահեղ իրավիճակի, որը ստիպի, որ գործն ավելի արագանա: ՀՀ կառավարություն, Պահանջում ենք նման բան անող մարդկանց նկատմամբ քրեական օրենք կիրառելու հնարավորություն!!! ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, հանրային կերպով ևս մեկ անգամ հրավիրում ենք ձեր ուշադրությունը ու լինելու ենք հետևողական կրակողին բացահայտելու ընթացքին: Խնդրում ենք տարածեք, օգնեք այս հարցը հանրայնացնել հնարավորինս շատ: Սա 21-րդ դարն է: ԱՄՈԹ Է! p.s. խնդրում ենք չսկսել "բա շները հարձակվում են, բա ինչ անենք, բա որ չսպանեն մեզ կուտեն" ոճի մեջ նախադասությունները: Սպանդը ԵՐԲԵՔ չի բերելու շների անհետացման փողոցից: Կան աշխարհում փորձված ծրագրեր, որոնք հանգեցնում են փողոցային շների չլինելուն, բայց ավելի մարդասիրական մեթոդներով: Բնակելի վայրում զենքի կիրառումը ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ: Ավելին՝ այն կարող էր մարդու վնասել: Հարգեք ինքներդ ձեզ, թույլ մի տվեք, որ ձեր բնակելի վայրում զենք կիրառվի: Բոլորս պետք է միասին պահանջենք կառավարությունից օգտվել աշխարհում փորձված մարդասիրական ծրագրերից, որոնք արդյունքը մի օր իսկապես կարելի կլինի տեսնել, ի տարբերություն անարդյունավետ սպանդի: 



