Կիեւի «Արսենալը» հայտավորել է Գեղամ Կադիմյանին
SPORT«Վորսկլայից» հեռացած 26-ամյա հարձակվող Գեղամ Կադիմյանը կշարունակի ելույթներն Ուկրաինայի առաջնությունում:
Հայաստանի հավաքականի թեկնածուն համալրել է Կիեւի «Արսենալը», որի կազմում վերջին շրջանում անցնում էր փորձաշրջան: Նոր թիմում Կադիմյանը կխաղա 7 համարի մարզաշապիկով: «Արսենալը» հայ ֆուտբոլիստին հայտավորել է Ուկրաինայի Պրեմյեր լիգային:
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Արսենալը» 8 միավորով վերջին տեղում է:
Գեղամ Կադիմյանը 2017 թվականից էր խաղում «Վորսկլայում», որի կազմում մասնակցել է 31 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Հայաստանի հավաքականում անցկացրած 10 խաղում նա դարձել է 2 գոլի հեղինակ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



