Հերթական խոշոր շահումը Կանադայում. վիճակախաղում 20 մլն դոլար շահած տոմս է վաճառվել
INTERNATIONAL NEWSԿանադայում խաղարկվել է Lotto Max ազգային վիճակախաղի ջեքփոթը 25,9 մլն կանադական դոլարի ($20 մլն) չափով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է խաղարկությունն անցկացնող ընկերությունը:
Կազմակերպիչները նշել են, որ հաղթող տոմսի համարներն են 6, 31, 33, 34, 43, 44 և 46, բոնուս-թիվն է 22: Ներկա պահին հայտնի է միայն, որ շահող տոմսը վաճառվել է Բրիտանական Կոլումբիա նահանգում: Կանադական ազգային վիճակախաղերի օրենքների համաձայն՝ մրցանակն ստանալու համար անհրաժեշտ է կազմակերպիչներին ներկայացնել շահող տոմսը, և շահողի անունը պետք է հասարակությանը հասանելի դառնա:
Վերջին անգամ նման խոշոր ջեքփոթ Կանադայում խաղարկվել է փետրվարի սկզբին, երբ Օնտարիո նահանգի բնակիչը 25,5 մլն դոլար էր հաղթել մեկ այլ ազգային վիճակախաղով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



