Ուրալում 12-ամյա աղջիկը փրկել է սառույցի տակն անցած ընկերուհուն
INTERNATIONAL NEWSՉելյաբինսկի մարզում 12-ամյա աղջիկը փրկել է սառույցի տակն անցած ընկերուհուն՝ հայտնում է Life Shot-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ աղջիկները զբոսնելիս են եղել ջրամբարներից մեկի մոտ։ Աղջիկներից մեկի ոտքի տակ սառույցը ճաքել է, որից հետո նա սկսել է ջրի տակ անցնել։
«Երբ մենք մոտեցանք, այնտեղ սառույց էր եւ ջուր էր հոսում։ Նա մի քիչ մոտեցավ ծայրին եւ մինչեւ գոտկատեղը հայտնվեց ջրի մեջ։ Նա անհաջող շրջվեց եւ արդեն մինչեւ վիզն էր ջրի մեջ։ Ես պառկեցի, ձեռքս մեկնեցի նրան եւ դուրս քաշեցի»,- պատմում է Սաշան։
Միջադեպի ընթացքում նա ոչ մի րոպե չի կորցրել իրեն եւ միանգամից օգնել է ընկերուհուն։ Այդ ամենը նա սովորել է դպրոցում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



