Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-ամյա տղայի դի
SOCIETY
Փետրվարի 23-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբն Արարատյան փողոցի տներից մեկից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2010 թվականին ծնված մի տղայի դի: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
«Դեպի վայր է մեկնել օպերատիվ խումբը»,-տեղեկացրին ոստիկանությունից:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխային մահացած վիճակում տան սենյակում հայտնաբերել է եղբայրը: Նախնական տեղեկություններով՝ երեխան երկհարկանի մահճակալի վրա խաղալիս է եղել, երբ դժբախտ դեպքի արդյունքում մահացել է:



