Իրկուտսկի մարզում 5 ուղտ են այրել՝ «հանուն Ռուսաստանի ամրապնդման»
SOCIETYԻրկուտսկի մարզի Անգարսկ քաղաքի դատախազությունը ստուգումներ է սկսել լրտվամիջոցներում զոհաբերության ծեսի մասին տեղեկությունների հրապարակումից հետո, որի ժամանակ այրվել է 5 ուղտ «Ռուսաստանի եւ նրա ժողովուրդների ամրապնդման» նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Դեռեւս փետրվարի 1-ին համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ «Խուխե Մունխե Տենգերի» («Հավերժական կապույտ երկինք») կազմակերպության բայկալյան շամամներն անցկացրել են զոհաբերության ծես: Սակայն այն հասարակական արձագանք է առաջացրել միայն այս շաբաթ:
Արտուր Ցիբիկովի խոսքով, որը ներկայանում է որպես Ռուսաստանի գլխավոր շաման, բայկալյան շամանները «արդի պատմության մեջ առաջին անգամ» անցկացրել են «Ժեն տենգերի յաբա» զանգվածային ծես՝ հանուն Ռուսաստանի եւ նրա ժողովուրդների ամրապնդման:
Նրա կարծիքով՝ ուղտերն ընտրվել են որպես «բացառիկ զոհաբերություն բացառիկ նպատակներով», իսկ այս ծեսը համաձայնում են կատրել «միայն բարձրագույն ձեռնադրմամբ շամանները», որովհետեւ շարքային շամաններն ուղղակի ի զորու չեն:
Տեսանյութի հրապարակումն արդյունքում հարուցել է հանրության բացասական գնահատականը, այդ թվում՝ բուրյաթների շրջանում, որոնք բնակվում են Իրկուտսկի մարզում եւ հարեւան Բուրյաթիայի տարածքում, եւ դարձել դատախազական ստուգման պատճառ:



