«Ժողովուրդ». 31 մլն 165 հազար դրամ պետությունից՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակային տարածքի վարձակալության համար
SOCIETY««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար գրասենյակային տարածք վարձակալելու նպատակով ՀՀ նախագահի աշխատակազմը «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ին վճարել է 31 մլն 165 հազար դրամ: Այս գումարով նախագահի աշխատակազմը վարձակալել է «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ–ի 6-րդ հարկն ամբողջությամբ՝ ընդհանուր 236,1 քառակուսի մետր տարածք: Տեղեկացնենք, որ 1 քառակուսի մետր տարածքի վարձակալության ամսավճարը, ըստ պայմանագրի կազմում է 11 հազար դրամ: Ռոբերտ Քոչարյան, ինչպես տեսնում ենք, չի ցանկանում իր գրպանից վճարել գրասենյակի համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



