Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Նոր որակի ընդդիմության պահանջարկը. փակ ցիկլից պետք է դուրս գալ

ANALYSIS

Մեր նախորդ համարում արդեն անդրադարձել էինք քաղաքական դաշտում հայտնվող նոր կուսակցություններին, որոնց ի հայտ գալու հիմնական պատճառը քաղաքական վակուումն է ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտում: Նոր ուժերի ի հայտ գալն, իհարկե, մասամբ կարող է լցնել այդ վակուումը, գոնե առայժմ ցուցանակային մակարդակում համալրել գոնե ընդդիմության շարքերը: Սակայն ընդդիմադիր բովանդակության խնդիր ամեն դեպքում կա: Ընդ որում, եթե նորաստեղծ ուժերը առավելապես հենվում են գաղափարական ասպեկտի վրա՝ փորձելով ստեղծել քաղաքականությամբ զբաղվելու արժեքային, կոնցեպտուալ հող, ապա արդեն կայացած ուժերը առավելապես զբաղված են ընթացիկ պրոցեսներով:

Այդ ընթացիկությունը, ցավոք, ստեղծում է վտանգ վերստին հայտնվել ընդդիմություն– իշխանություն հարաբերությունների տրամաբանության հին ցիկլի մեջ: Ասել է թե, ընդդիմությունը թե՛ խորհրդարանից ներս, թե՛ դրանից դուրս առավելապես առաջնորդվում է ոչ թե սեփական քաղաքական բովանդակությունը որպես իշխանական բովանդակությանը այլընտրանք ներկայացնելը, այլ դիրքավորվում է բացառապես որպես արձագանքող, հակադարձող, քննադատող:

Սրանք, անշուշտ, ընդդիմադիր գործելաոճի կարևոր գործիքներ են: Առանց դրա ընդդիմություն լինել դժվար է, մանավանդ, եթե հաշվի առնենք ընդդիմության մասին հանրային ընկալումները: Սակայն անցյալի փորձը հուշում է, որ սա որևէ տեղ չտանող ճանապարհ է: Ի վերջո, ընդդիմության համար արձագանքելն ու քննադատելը պետք է լինեն գործիքներ, ոչ թե նպատակներ: Նպատակը պետք է լինի իշխանության գալը, այդ գալուն պատրաստ լինելը: Իսկ պատրաստվում են սեփական քաղաքական բովանդակությունը ստեղծելով:

Հայաստանյան ընդդիմադիր ավանդույթը, սակայն, նման փորձ չունի: Ընտրություններով իշխանության գալու հետ հույսեր չկապող ընդդիմությունները, բավարարվելով իրենց կարգավիճակով, առաջնորդվել են առավելապես իշխանության ընդդիմախոսի, ոչ թե ընդդիմության մոդելով: Հիմա, երբ արդեն կա ընտրությունների հանդեպ սոցիալական վստահության բարձր շեմ, ժամանակն է փոխել այս ընթացիկ քննադատության ռիթմը և առավել երկար ռազմավարական պլանավորում իրականացնել, ընդ որում, անկախ նրանից, թե ինչպիսին են շանսերը հիմա:

Բնականաբար, հեղափոխությունից հետո իշխանությանը հաղթելու շանսերը քիչ են՝ օբյեկտիվ պատճառներով: Բայց սա չի նշանակում, թե իշխանությունն անփոխարինելի է, հետևաբար պետք է պարզապես դառնալ այդ իշխանության խուլ արձագանքողը: Այս մոտեցման հետևանքները տեսանելի են հիմա, երբ ընդդիմադիրները պայքարում են ոչ թե ինչ–որ մի օր իշխանություն ունենալու, այլ ընդդիմության առաջամարտիկի դրոշը վերցնելու համար:

Ունի՞ անելիք այս ամենում իշխանությունը: Բնականաբար, ունի, որովհետև առանց ուժեղ ընդդիմության հնարավոր չէ չկորցնել զգոնությունը, ավելին՝ ֆորս մաժորային իրավիճակում ուժեղ ընդդիմությունը առնվազն կարող է վերցնել իշխանությունը՝ առանց այն տապալելու կամ ոտնատակ անելու: Սակայն իշխանությունը ևս պետք է փոխի ուժեղ ընդդիմության ընկալումը: Սուր ու կոշտ քննադատությունը, իշխանության հետ լեզվակռվի մեջ մտնելու ունակությունները չէ, որ ընդդիմությանը դարձնում են ուժեղ: Եթե այս չափանիշների հիման վրա ձևավորված մոտեցումը փոխվի, կփոխվի նաև ընդդիմության գործելաոճը: Այստեղ անելիք ունեն բոլոր սուբյեկտները, եթե իհարկե ցանկանում են որակապես փոխել իրավիճակը, ոչ թե այդ իրավիճակում պարզապես փոխել իրենց տեղն ու դիրքը:

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement