Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքել է հայկական անօդաչուի կորստի մասին լրատվությունը
SOCIETYՍահմանին հանգիստ է։ Որեւէ միջադեպ, որը արժանի լիներ ուշադրության, չկա։ Այս մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ընդունելությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։
Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական կողմից տարածված այն լրատվության հետ, թե իբր իրենք հայկական անօդաչու են խփել, քանի որ այս հարցը ԼՂՀ ՊԲ պատասխանատվության ոլորտում է։ Ընդ որում, Դավթյանը հայտարարեց, որ անձամբ իրեն հայտնի չէ հայկական կողմի որեւէ թռչող սարքի կորստի մասին։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



