Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հավանաբար դեռ բավական ժամանակ երկար փողերի ինստիտուտ չենք կարողանա ձևավորել»

INTERVIEW

Երկար տարիների ընթացքում երկրում ստեղծված բարոյատնտեսահոգեբանական իրավիճակից ելնելով՝ շատ– շատերը բավարարվել են միայն այս կամ այն ընկերությունում աշխատանք գտնելով: Քաջ իմանալով, որ եթե վերևներում քեռի, մորաքույր կամ խնամի–բարեկամ չունես, ապա, մեծ հաշվով, բիզնես հաջողություն էլ չես կարող ունենալ: 

Հիմա պայմանները փոխվել են, և ինչպես իշխանություններն են վստահեցնում, այլևս պետք չէ նման խնամիաբարեկամական կապեր, «ախպերներ», կամ «լավ ախպոր լավ ընկեր» փնտրել վերևներում ինչ–որ ուղղությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար: Իշխանությունների խոսքով, հիմա ընդամենը ցանկություն է պետք, գումար և մտքում ծնված ցանկացած բիզնես հնարավոր կլինի առանց խոչընդոտների հիմնել ու զարգացնել:

Կարճ ասած, եթե առաջին վտանգն արդեն կարելի է չեզոքացված համարել, ապա երկրորդ գործոնը՝ գումարի բացակայությունը, չեզոքացնել հնարավոր չէ: Եթե տնտեսած գումար կա, ապա գործ դնելու դեպքում կուտակած գումարը որոշ առումով ռիսկի տակ է դրվելու, իսկ եթե գումար չկա, ապա այն կարող է բանկը տալ: Բայց եթե առաջինի դեպքում չհաջողելիս վտանգի տակ են հայտնվելու սեփական միջոցները, ապա երկրորդի դեպքում պատկերն էլ ավելի դաժան հետևանքներ կարող է ունենալ:

Նման մեկնարկային պայմաններ ունենալով, մարդկանց հորդորում են բիզնես հիմնել ու սեփական եկամուտի աղբյուրը ստեղծել:

Այստեղ միտք է ծագում, թե այս ճանապարհն անվտանգ և առանց կորուստների անցնելու համար արդյո՞ք պետությունը չպետք է խրախուսման մեխանիզմներ մշակի սկսնակ բիզնեսների համար: Եվ որպես խրախուսման մեխանիզմ, օրինակ, երկար փողերի ինստիտուտ ձևավորի, որի շնորհիվ հնարավոր կլինի տնտեսության մեջ եղած կոտրված ու ժանգոտված թափանիվներն ինչ–որ ձևով նորից աշխատեցնել:

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ երկար փողերի ինստիտուտ ձևավորելը պետության առաջնային գործառույթներից մեկը պիտի լինի: Եվ պետք չէ թյուր պատկերացում ունենալ, թե հանկարծ որևէ տեղից կարող են ֆինանսական ռեսուրսներ ներհոսել երկիր և դրանք երկար փողեր կոչվել:

«Երկար փողեր ունենալու համար նախ հարկավոր է ներդրումային հիմնադրամներ, կենսաթոշակային ֆոնդեր, ապահովագրական համակարգեր ունենալ, ուր կհավաքվեն ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները և երկար ժամանակով կարող են օգտագործվել տվյալ երկրի ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Մասնավորապես՝ տնտեսական կառուցվածքի արդիականացման, առաջավոր տնտեսական ճյուղերի զարգացման, սոցիալական տարբեր չլուծված խնդիրների լուծման համար: Յուրաքանչյուր երկիր համարվում է արդյունավետ, երբ ժամանակավորապես ազատ դրամական միջոցները կարողանում է մոբիլիզացնել, կենտրոնացնել և դրանք ռացիոնալ ու հիմնավորված կերպով տեղաբաշխել: Այսօրվա դրությամբ, մեզ մոտ նման ինստիտուտներ չկան: Թերևս միակ օղակն այսօրվա դրույթյամբ կարելի է բանկային համակարգը համարել, որն այնքան էլ չի կարելի երկար փողերի ինստիտուտ համարել»,– ասաց Վ. Բոստանջյանը: 

Փաստորեն, անցած 30 տարիների ընթացքում մենք չենք կարողացել նման ինստիտուտ ձևավորել: Ըստ տնտեսագետի, այս բացը լրացնելու համար կարևոր է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ 100 %–ով համոզված լինի իր սեփականության իրավունքի պաշտպանության հարցում: Հակառակ դեպքում նման ինստիտուտ դժվար թե ձևավորվի: 

«Աշխարհում երկար փողերի և ուղղորդված ծրագրերի իրականացման համար ֆիքսել են դա և այն անվանել են սեփականության իրավունքի սահմանադրականության պաշտպանություն: Եվ քանի դեռ հասարակությունը իր սեփականության իրավունքի և ֆինանսական հոսքերի պաշտպանության առումով ռիսկեր տեսնի, այնքան կթաքցնի կամ ստվերային դաշտ կուղարկի իր միջոցները: Նման պարագայում մենք զրկվում ենք երկար փողերի ինստիտուտ ստեղծելու հնարավորությունից: Այսինքն, այն ձևավորելու համար առաջին հերթին անհրաժեշտ է սեփականության իրավունքի սահմանադրական պաշտպանություն և ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովում, որը բացառապես պետության իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի, կանոնակարգման խնդիր է: Եվ եթե ճիշտը խոսենք, հավանաբար մենք երկար ժամանակ երկար փողերի ինստիտուտ դեռ չենք կարողանալու ձևավորել: Երկար փողերի ինստիտուտներից մեկը կուտակային կենսաթոշակային ֆոնդն է, որի ներդրման ժամանակ դեռևս 2010 թվականին ես հանրապետության նախագահի մոտ ասել եմ, որ այդ գումարները պետք է մենք կառավարենք, քանի որ դա անհրաժեշտ է մեր երկրի տնտեսությունը զարգացնելու համար, այն չպետք է տանք դրսի կառավարիչներին: Սակայն այլ որոշում կայացվեց: Այսինքն, սա ևս կարելի է երկար փողերի մի սեգմենտ համարել, որը, ցավոք, մենք չենք տնօրինում»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Ստացվում է, որ նման պայմանների դեպքում մեծ կամ փոքր ձեռնարկություններ հիմնելու համար պետությունը ոչ թե պետք է գումարներ ներդնի, այլ դրանց անվտանգությունն ապահովելու օբյեկտիվ և սուբյեկտիվ ռիսկերը նվազեցնի: Բացի այդ, պետք է ամեն ինչ անի, որ անձանց սեփականությանը հանկարծ վտանգ չսպառնա: Հակառակ դեպքում ո՛չ տնտեսական գործունեություն ծավալելու ցանկություն կառաջանա, ո՛չ էլ ոչխար պահելու:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia