Սահմանադրական քարոզարշավի «Այո և ոչ» հեռուստանախագծի մասնակիցները Սյունիքի և Արագածոտնի մարզերում են
POLITICSՍահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի «այո» և «ոչ» թիմերի ներկայացուցիչները նոյեմբերի 14-ին հյուսիսային ուղղությամբ Արագածոտնի մարզում են, հարավային ուղղությամբ՝ Սյունիքի մարզում: Այս մասին տեղեկացրին «Արմնյուզ»-ի և Ա1+-ի համատեղ «Այո և ոչ» հեռուստանախագծից:
Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 16 գործիչներ նոյեմբերի 13-ից 20օր շարունակ կլինեն Հայաստանի ամենատարբեր բնակավայրերում ` հյուսիսիցհարավ, ու կքարոզեն իրենց գաղափարները:
Հյուսիսային շրջաններ մեկնող «Այո»-ի թիմում են ՀՀԿ-ական պատգամավորներՍամվել Ֆարմանյանը, Մարգաիրտ Եսայանը, ՀՅԴ-ն ներկայացնող ԱրթուրԵղիազարյանը, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, «Ոչ»-ի թիմում` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը,աստվածաբան Վարդան Խաչատրյանը, «Հայազն» կուսակցությունից ԱրմենՄկրտչյանը, «Ազատ դեմոկրատներ»-ից Նարեկ Այվազյան:
Հարավային շրջաններ մեկնող «Այո»-ի թիմում են Սահմանադրականբարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Վարդան Այվազյանը, Կարինե Աճեմյանը, լրագրող,հեռուստահաղորդավար Արման Սաղաթելյանը: «Ոչ»-ի թիմում են ԱԺ պատգամավորՀրանտ Բագրատյանը, հասարակական գործիչ Թամարա Գևորգյանը, ակտիվիստՎաղինակ < /i>Շուշանյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին:



