Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին»

INTERVIEW

Վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող տարատեսակ դիպվածներ են տեղի ունենում, որը լրացուցիչ լարվածություն է առաջացնում հասարակության շրջանում: Հարցը բավականին նուրբ ու զգայուն է և սովորական կենցաղային հոգսերով ապրող մարդու համար այդքան էլ հասկանալի չէ, թե իրականում ինչու են աղմկում փոքրամասնություն համարվող առանձին խմբերի ներկայացուցիչները:

Հոգևոր և աշխարհիկ արժեքներին բավականին մոտիկից ծանոթ, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների դեմ երբեմն-երբեմն կազմակերպվող տարբեր ակցիաներին, նշեց, որ նման մարդիկ պատվեր են կատարում: «Ամբողջ խնդիրն այն է, որ տարբեր ֆոնդեր գումարներ են ծախսում մարդկության բարոյական արժեքները քայքայելու համար: Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին: Նրանք դեմ են մարդկությանը, քանի որ մարդկության հարատևման հիմքում բարոյականության համակարգեր են դրված: Եվ եթե բարոյականությունը վերանա, կվերանա նաև ընտանիքը: Եվ այդ ժողովուրդը չի պատկերացնում, թե դա իր մեջ ինչ վտանգներ է պարունակում»,ասաց Խ. Ստամբոլցյանը: 

Նա նշեց, որ հասարակության մեջ էլ կան մարդիկ, ովքեր պայքարում են տարատեսակ շեղումների ու դրանց տարածողների դեմ: Չնայած դրան, արտաքին ուժերի ազդեցության շնորհիվ մեր երկրում ձևավորվում են տարբեր խմբեր, որոնք առիթը բաց չեն թողնում իրենց մտքերը տարածելու և ներկայացնելու համար: Խ. Ստամբոլցյանը թեև դեմ չէ, որ մարդիկ իրենց բողոքի ձայնը հնչեցնեն եկեղեցու մասին, բայց դեմ է այս թեմայով փողոցային ակցիաներին: Նա կարծում է, որ ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում իրականացնել:

«Կաթողիկոսին փոխելու ձև կա, բայց սորոսականներին ու աղանդավորներին ձեռնտու է, որ խառնաշփոթ իրավիճակ լինի: Վաղը մյուս օրն էլ կպահանջեն, որ քահանայապետը կին լինի կամ էլ այլ բաներ կպահանջեն: Բայց այդպես չի: Քաոսի մեջ չընկնելու համար պետք է ճանաչել Քրիստոսին: Ինչի՞ Սոդոմ-Գոմոր եղավ: Որովհետև միասեռականներ էին: Եվ այդ ամենն իմանալով՝ մենք պետք է Աստծո օրենքներով ապրենք: Այս տարի Կաթողիկոսը հայտարարել է ընտանիքի տարի, և դա միասեռականության դեմ ուղղված ակցիա է: Ովքեր եկեղեցի են հաճախում, հավատացյալ են, նրանք վախենալու բան չունեն: Իսկ ով անառակ է, պետք չէ նրանց քարկոծել, քանի որ նրանք չեն պատկերացնում, թե ինչ են մյուսներն անում: Աղանդավորները նույնպես վտանգավոր են, քանի որ բոլոր աղանդների սկիզբը մասոնականությունն է: Բոլոր աղանդների ղեկավարները մասոնական փողերով են մարդկանց խաբում»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

Հարցին, թե արդյո՞ք աղանդավոր բառը վիրավորական է, նա ասաց, որ դա ընդամենը բառ է, որը նկարագրում է երևույթը:

«Ինչո՞ւ են ասում աղանդ, այսինքն՝ ծուռ քայլող մեկը, ճիշտ ճանապարհից շեղված գաղափար: Այսինքն, աղանդավոր բառը նորմալ բառ է: Ի դեպ, բացի աղանդավոր բառից ունենք նաև հերձվածող բառը: Քրիստոնեական այլ ուղղություն դավանողներին ասում են հերձվածողներ, այսինքն, ամբողջականից կիսված, կտրվածներ: Իսկ աղանդավորները նրանք են, ովքեր կապիկ են պաշտում, կով են պաշտում, օձ են պաշտում, երկնային առարկաներն են պաշտում, մոլորակներ և այլն: Այսինքն, դա ոչ վիրավորական բառ է, ոչ էլ մեր հորինածը: Դա նույնն է, որ անառակ մարդուն ասես անառակ: Դա ընդամենը բնութագրող ձև է»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

Նա նաև մարդկանց խնդրեց, որ ավելի մոտիկից ճանաչեն Աստծուն և հասկանան, որ մարդիկ էվոլ յուցիոն ճանապարհով կապիկից չեն առաջացել: «Էվոլ յուցիա գոյություն չունի, կա ճարտարապետություն: Եվ փրկությունն այս ճանաչողության մեջ է: Մարդկությունը պետք է հասկանա, որ այսքան բարդ կառուցվածք ունեցող մարդն իր ճարտարապետն ունի: Երբ դա հասկանան, որ իրենք ստեղծագործության արդյունք են, կհասկանան նաև, որ այն օրենքներով պետք է ապրեն, որով մեր բոլորի ճարտարապետը ստեղծել է մարդուն»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders