Վրաերթ Երևանում. Վթարի ենթարկված քաղաքացին տեղում մահացել է
SOCIETYԱյսօր՝ փետրվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shmashyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Բագրատ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 NV 629 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
1
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
2
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



