Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
SOCIETYՓետրվարի 19-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Նիգավան, Լուսագյուղ, Վարդենիս, Չքնաղ, Եղիպատրուշ, Միրաք, Թթուջուր և Ձորագլուխ գյուղերի, Արագածի տարածաշրջանի Սիփան, Ավշեն, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Լեռնարոտ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի համայնքային ավտոճանապարհները: Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք և Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի համայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



