Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար
SOCIETYՆախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին «ՍիվիլՆեթի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։
ՍիվիլՆեթը հարցմում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի եւ այլնի քանի նվիրատվության խոստում է եղել եւ ում կողմից, եւ դրանցից որքանն է արդեն կատարվել։
«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի եւ քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։
ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ կալանք էր դրվել 2018թ․ հուլիսի 9-ին։
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



