Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները պետք է համարվեն անձեռնմխելի

SOCIETY

nvo.ng.ru–ն «Լեռնային Ղարաբաղ` վառոդի տակառ Անդրկովկասում» հոդվածում գրում է, որ Անդրկովկասը դարձել է կողմերի անհաշտ դիրքորոշման պատանդ: Մտնել Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ և փորձել պարզել, թե ում այն պետք է «արդարացիորեն» պատկանի, լրիվ անիմաստ է: Թեկուզ և միայն այն պատճառով, որ անհայտ է, թե որ պահից այդ պատմությունը հաշվարկել: Մանավանդ պետք է հաշվի առնել այն, որ երկու կողմերն էլ երկար ժամանակ կառուցել են իրենց բարեհունչ, անաչառ և միանգամայն փաստարկված համակարգերը այդ հարցով, որոնցից, անկախ որևէ հանգամանքից, նրանք երբեք չեն հրաժարվի (նման իրավիճակ գոյություն ունի գրեթե բոլոր տարածքային վեճերում): Միջազգային իրավունքի ժամանակակից օրենքների տեսանկյունից առկա է դասական անհաղթահարելի հակասություն սահմանների անձեռնմխելիության սկզբունքի (Ադրբեջանի օգտին) և ազգերի ինքնորոշման իրավունքի (Հայաստանի օգտին) միջև: Ճիշտ է, ղարաբաղյան հարցի առնչությամբ այստեղ կա որոշակի յուրահատկություն. ի վերջո, ԽՍՀՄ–ի փլուզումը լիովին խախտել է սահմանների անձեռնմխելիության սկզբունքը` իրականացնելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Եվ այս դեպքում անհասկանալի է, թե ինչու նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները պետք է համարվեն անձեռնմխելի: Ավելին, ԽՍՀՄ կոմունիստական իշխանությունները այս սահմանները չափազանց կամայական կերպով են գծել: Ընդհանուր պետության փլուզման ժամանակ ժողովուրդները բաժանվեցին ըստ ազգային կազմավորումների խորհրդային գերակայության տեսակների: Ուրեմն, ինչու միութենական հանրապետությունները ԽՍՀՄ–ից դուրս գալու անվերապահ իրավունք ունեն, իսկ ինքնավար հանրապետությունները, մարզերը իրավունք չունեին դուրս գալ միութենական հանրապետություններից: Եթե ԽՍՀՄ–ն այդքան սարսափելի էր, ինչու է ազգերի արհեստական գերակայությունը սրբազան և անխախտելի: Այսպիսով, եթե պատմական համատեքստում ղարաբաղյան հակամարտության մեջ ճիշտ և մեղավոր փնտրելը իմաստ չունի, ապա ԽՍՀՄ փլուզման համատեքստում բացառապես ինքնորոշման իրավունքի իմաստով հայերին պետք է ճանաչեն ավելի ճիշտ : Ադրբեջանը, անկասկած, ճանաչելով այդ ինքնորոշման իրավունքը իր համար, լրիվ հերքում է այն Ղարաբաղի դեպքում: Ադրբեջանի կազմում գտնվող հայաբնակ Լեռնային Ղարաբաղը հակամարտությունների աղբյուր է եղել ԽՍՀՄ գրեթե ողջ պատմության ընթացքում: Եվ ԽՍՀՄ–ի քայքայման մեջ այն առավել մեծ դեր է խաղացել, քան մերձբալթյան, վրացական և ուկրաինական անջատողականությունը: Արդեն 1988 թվականի փետրվարին պայքար է սկսվել տարածաշրջանի իրավական կարգավիճակի համար, որը ուղեկցվել է էթնիկ լարվածության արագ աճով: 1990 թվականին երկու հանրապետությունների միջև փաստացի պատերազմ է սկսվել: Իրավիճակը կարգավորելու Մոսկվայի այն ժամանակվա փորձերը, որոնք փաստորեն Բաքվի կողմից էին, հաջողության չհասան: Արդյունքում արդեն 1991 թվականին, չնայած նրան, որ ԽՍՀՄ–ը դեռևս պաշտոնապես գոյություն ուներ, կողմերը լիովին դադարեցին զսպել իրենց: Ադրբեջանի տարածքում եղել է Խորհրդային բանակի ավելի մեծ խմբավորում, քան Հայաստանի տարածքում, և այդ ամբողջը բաժին հասավ Ադրբեջանին: Ադրբեջանը ստացավ 436 տանկ, 558 հետևակի մարտական մեքենա, 389 զրահամեքենա (BTR), 388 հրետանային համակարգ, 63 ինքնաթիռ և 14 մարտական ուղղաթիռ: Հայաստանը գործեց «մտավորականի» նման՝ սպառազինությունները «արդարությամբ» կիսելով Ռուսաստանի հետ: Արդյունքում նա ստացավ ընդամենը 120 տանկ, 164 հետևակի մարտական մեքենա, 56 զրահամեքենա, 225 հրետանային համակարգ, 6 ինքնաթիռ և 12 ուղղաթիռ: Միևնույն ժամանակ, սպառազինությունների գրեթե ողջ ռուսական մասը Հայաստանում մնաց որպես ռուսական զորքերի խմբավորման սպառազինություն: Արդյունքում ստացվեց այնպես, որ թերստանալով սպառազինություններ՝ Երևանը հաղթեց Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում:

Պատերազմում վերջնական իմաստով հայերը լիարժեք հաղթանակով դուրս եկան: Արդյունքում Ադրբեջանի տարածքի 13.4% –ը հայտնվեց նրանց վերահսկողության տակ: ԼՂՀ–ն իր ներկա տարածքով դարձել է շատ կոմպակտ և հարմար պաշտպանության համար: Վերջին երկու տասնամյակների ընթացքում նա իր սահմանների վրա կառուցել է հզոր պաշտպանական գիծ, որը հաղթահարելը ծայրաստիճան դժվար է լինելու: Միևնույն ժամանակ, Հայաստանի և ԼՂՀ–ի տարածքները ամբողջովին մաքրվել են ադրբեջանցիներից, իսկ Ադրբեջանի տարածքը՝ հայերից: Ադրբեջանը պատերազմի ժամանակ կորցրել է 186 տանկ , 111 հետևակի մարտական մեքենա, 8 զրահամեքենա, 7 ինքնագնաց հրանոթ, 47 թնդանոթ և ականանետ, 5 հրթիռային համակարգ, 16 ինքնաթիռ , 6 ուղղաթիռ և այլն, զոհվել է 11,5 հազար զինծառայող՝ չհաշված քաղաքացիական անձանց: Հայաստանն ունեցել է 52 տանկի, 54 հետևակի մարտական մեքենայի, 40 հրանոթի, 6 հրթիռային համակարգի, 1 ինքնաթիռի և 5 ուղղաթիռի կորուստ, զոհերը գնահատվում են 5–6 հազար մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: Ղարաբաղի կորուստները, իհարկե, անհայտ են: Մյուս կողմից, Ադրբեջանի կողմից կորցրած զինատեսակների զգալի մասը Հայաստանի զինված ուժերը առգրավել են և ներկայումս օգտագործում են:

Երկու երկրների և ժողովուրդների միջև ներկայումս պահպանվում է փոխադարձ սուր ատելության մթնոլորտը , իսկ հակամարտության կարգավորման դիրքորոշումները փոխադարձաբար խիստ հակասող են: ԼՂՀ–ն դեռևս չի ճանաչվել որևէ մեկի կողմից, բայց գրեթե լիովին ինտեգրվել է Հայաստանին: Ստատուս քվոն բավարարում է հայերին, սակայն անընդունելի է ադրբեջանցիների համար, որոնք նավթային զգալի եկամուտների շնորհիվ արագորեն մեծացնում են իրենց ռազմական ներուժը: Այն փաստը, որ վաղ թե ուշ Ղարաբաղի համար պատերազմը կվերսկսվի, գրեթե անկասկած է: Բայց դրա արդյունքը չափազանց դժվար է կանխատեսել:

Կամո Խաչիկյան

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder