«Ինտերը» տնային հաղթանակ տարավ, Իկարդին կնոջ հետ խաղը դիտում էր տրիբունայից (ֆոտո)
SPORTԻտալական A Սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Սամպդորիային»: Ընդ որում՝ խաղի բոլոր գոլերը երկրորդ խաղակեսում գրանցվեցին 5 րոպեի ընթացքում (տեսանյութ):
Վերջերս «Ինտերի» ավագի թեւկապից զրկված արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին բացակայում էր հայտացուցակից եւ իր կնոջ հետ խաղը դիտում էր տրիբունայից: Իկարդին չէր հայտավորվել նաեւ միլանյան ակումբի նախորդ խաղին ավստրիական «Ռապիդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 46 միավոր ամրապնդվեց երրորդ տեղում: «Սամպդորիան» 33 միավոր 10-րդն է:
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Ինտեր» - «Սամպդորիա»՝ 2:1
Դանիլո Դ՛Ամբրոզիո, 73, Ռաջա նայնգոլան, 78 - Մանոլա Գաբիադինի, 76
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



