Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից մոտ 220 մեքենա են դուրս բերել
SOCIETYՓետրվարի 17-ին` ժամը 09:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 17:35-ին սկսվել են հենակետի վերաբացման աշխատանքները, և դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19:20-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա: Սահմանվել է հերթապահություն:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



