Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Միջազգային արձագանքը Փարիզի ահաբեկչությանը. աշխարհը ցնցված է

INTERNATIONAL NEWS

Միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը: Տարբեր երկրների և միջազգային կառույցների ղեկավարներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել Ֆրանսիային: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, ԵԱՀԿ գործող նախագա հ Իվիցա Դաչիչը և գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն իրենց վշտակցությունն են հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին, հարազատներին, Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին, վիրավորներին ցանկացել ապաքինում:

«Մենք խստորեն դատապարտում ենք այս նենգ ահաբեկչական հարձակումների շարքը քաղաքացիների դեմ և այն ոչ խտրական բռնությունը, որը տեղի է ունեցել ձեր երկրում: Համոզված եղեք, որ ԵԱՀԿ բոլոր երկրներն այս պահին կանգնած են ձեր կողքին` կիսելով այն համոզմունքը, որ ոչ մի քաղաքական դրդապատճառ չի կարող արդարացնել նման նենգ արարքները»,- նշել է Դաչիչը` հավելելով, որ այս ամենն ավելի է ամրապնդում ահաբեկչության դեմ պայքարելու իրենց հանձնառությունը: Զանիերն ու Դաչիչը հավելել են, որ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը լավագույն պատասխանն է այն սպանա լիքներին, որոնք բախվում են իրենց հասարակությունները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Ես ցնցված եմ Փարիզում այս երեկո տեղի ունեցածից: Մեր մտքերն ու աղթոքները Ֆրանսիայի ժողովրդի հետ են: Մենք կանենք ամեն բան, որ օգնենք»:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ևս իր խորին ցավակցությունն է հայտնել «Փարիզում սարսափելի ահաբեկչական գործողությունների» առնչությամբ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ իրենք պատրաստ են ցանակցած տեսակի օգնություն տրամադրել Ֆրանսիայի կառավարությանը: «Այս հարձակումն ուղղված էր ոչ միայն Փարիզի, Ֆրանսիայի բնակիչների դեմ, այլև ողջ մարդկության և այն համամարդկային արժեքների դեմ, որոնք մենք կիսում ենք»,- նշել է նա:

Փարիզում տեղի ունեցած խոշորագույն ահաբեկչական գործողության առնչությամբ Ֆրանսիային ցավակցել են Ավստրալիայի  վարչապետ Մալկոլմ Տերնբուլը, Վատիկանի մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ղազախստանի և Բուլղարիայի արտգործանախարարությունները, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Պերուի նախագահ Օլյանտա ՄուրալաÕ ¶, Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը, Չինաստանի ԱԳՆ-ն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իսպանիայի վարչապետը, Իտալիայի և Թուրքիայի նախագահները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և այլք:

Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112-ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում: Այս մասին հաղորդել է CNN-ը: Ֆրանսիայի դատախազությունն առայժմ հաստատել է 120 զոհի փաստը: Վիրավորվել է 200 մարդ, որոնցից 80-ի վիճակը ծանր է: Փարիզում ահաբեկչություն իրականացրած 8 մասնակից ոչնչացվել է: Այդ մասին հայտնել է «Ֆրասպրես»-ը` հղում կատարելով իր աղբյուրներին: Նրանց հաղորդմամբ` հարձակվողներից 7-ն իրենք իրենց պայթեցրել են: Ամեն դեպքում Փարիզի բնակիչներին խորհուրդ չի տրվում դուրս գալ տանից, քանի ո ր պահպանվում է հավանականությունը, որ որոշ ահաբեկիչներ թաքնվել են դեպքերի վայրից: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms