Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսական հեղափոխության «նիսյաները»

ANALYSIS

Խորհրդարանի ամբիոնը քննարկումների բովում է: Երեկ վարչապետն Աժ–ին ներկայացրեց կառավարության ծրագիրը` երկար– երկար, բայց ոչ այնքան համոզիչ, որովհետև 53 պատգամավոր նրան հարցեր տալու անհրաժեշտություն զգաց: Ակնհայտ է, որ սա բացարձակ ռեկորդ է Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ: Ճիշտ է` որոշ հերթագրվածներ նաև հերթագրվել էին, որ հայտարարեն` «եթե մի նախադասություն էլ լիներ ծրագիրը, ես կողմ կքվեարկեի, որովհետև Դուք եք ներկայացնում», բայց նրանք շատ փոքրամասնություն էին: Հիմնականում հարցերը ՔՊ–ն էր տալիս: Գուցե իրենց ցույց տալու խնդիր ունեն, գուցե չափազանց շատ քննադատված ծրագիրը տեղ հասցնելու մարտավարություն է:

Որևէ կասկած չկա, որ կառավարության ծրագիրն ընդունվելու է: Բացի պատմական փաստից, որ տնտեսությունը չի զարգանում, որովհետև միջին վիճակագրական հայերը ՀԴՄ կտրոն չեն պահանջում և աղքատությունը պատմափիլիսոփայական հասկացություն է, հետո նոր նյութական վիճակ` մեզ վիճակվեց տեղեկանալ, որ տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը լինելու է նույնը, ինչ քաղաքական հեղափոխության հենքը: Մի կողմ դնենք հայտարարությունների փաստական իրավացիությունը, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում` այս հայտարարություններն ականջ են շոյում ամբիոններից հնչելիս ու պաշտոնական հանդիպումներում, բայց իրականության մեջ եթե ճիշտ լինեին, օրվա լրահոսի պատկառելի մասը չէին լինի այս ու այն պաշտոնյայի կաշառատվության կամ պետությանը հասցված վնասի մասին տեղեկությունները:

Տնտեսական ակտիվիստի կարգավիճակ` քաղաքացիների համար, քաղաքական ակտիվիստի կարգավիճակ` իշխանության համար, ի՞նչ է այս «ակտիվիստության» հետևանքը լինելու: Քաղաքական ու տնտեսական հեղափոխությունները զուգահեռելը ու նույնացնելը, մեղմ ասած, չի ընկալվում: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո գործնականում չեն եղել փոփոխություններ ո՛չ արտաքին, ո՛չ ներքին քաղաքականության մեջ, փոխվել են անձերը, համակարգը մնացել է նույնը: Փաստացի` ամբողջ հեղափոխությունը հենվում է մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանի անձի վրա, նրանից բացի ոչ ոք ՔՊ–ում չունի համաժողովրդական վստահություն ու հեղինակություն: Այսինքն` սուպերվարչապետական նույն իրողություններն են մնում, որ կային 2018–ի ապրիլ–մայիսից առաջ նախագահի տեսքով: Տնտեսական հեղափոխությունը չի կարող առանց տնտեսության կառուցվածք փոխելու իրականացվել: ՏՏ ոլորտն անգամ չի կարող այս տնտեսության մեջ զարգանալ, առավել ևս` տնտեսություն զարգացնել: Միջպետական ճանապարհ փակելով` տնտեսական հեղափոխություն չես անի, քաղաքացուն տնտեսական ակտիվիստի կարգավիճակ տալով` տնտեսական հեղափոխություն չես անի:

Ըստ էության ստացվում է այնպես, որ տնտեսական հեղափոխությունը ևս անծրագիր է լինելու, սա իսկապես նոր խոսք է տնտեսագիտության պատմության մեջ: Իսկ ամենազարմանալին` վարչապետն ինքը մնում է ակտիվիստի կարգավիճակում ու այն, ինչ ինքը պիտի անի` իբրև վարչապետ, գցում է քաղաքացու վրա: Դիցուք՝ այսօրվանից ՀՀ բոլոր շարքային քաղաքացիները միահամուռ ՀԴՄ կտրոն պահանջեն, կարո՞ղ ենք ասել, որ վաղը տնտեսական հեղափոխությունն արդեն հաղթել է: Համաձայնեք, որ նման մարազմատիկ գաղափար երբեք չեք լսել: Հետաքրքիր է, թե այս դեպքում հայրենի կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում խանութներում «նիսյա» առևտրի դեպքում հարցը կարգավորել:

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers