Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վարդան Դևրիկյան. «Ոչ թե փոխադարձ մեղադրանքների, այլ քննարկումների փուլ պետք է լինի»

INTERVIEW

Մեր հյուրն է Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ, ազատամարտիկ Վարդան Դևրիկյանը, ում հետ զրուցել ենք ներհայաստանյան գործընթացների և մի շարք այլ թեմաների շուրջ:

Պետք է բորբոքել այն հսկայական եռանդը, որն այսօր կա

«Լավատեսական սպասումներով հոգեվիճակ և փոփոխությունների դինամիկ զարգացման ակնկալիք»,–այս փուլում իր ունեցած զգացողությունները Վարդան Դևրիկյանը այս կերպ է նկարագրում:

«Ես ուրախ եմ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները շեշտում են հատկապես դինամիկ զարգացման ընթացքի մասին: Կարծում եմ՝ թե՛ գիտության, թե՛ կառավարման համակարգում շատ մեծ տեղ պետք է ունենա ժառանգորդությունը և շարունակականությունը: Այն, ինչ մերժվելու է, պետք է մերժվի, բայց այն, ինչ արդեն իսկ մշակվել է, շարունակական բնույթ պետք է ունենա: Նկատի ունեմ հատկապես գիտության, մշակույթի բնագավառները: Թե տնտեսության մեջ ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն, ի՞նչն է խանգարում տնտեսական զարգացմանը, չեմ կարող ասել, պարզապես կարող եմ ասել հետևյալը. պետք է արդեն աշխատել որոշակի գործերով բորբոքել այն հսկայական եռանդը, էներգիան, որն այսօր կա: Այն չի մարել, քանի որ հիմա աշխատելու, արարելու մեծ պոտենցիալ կա»,–ասաց Վ. Դևրիկյանը:

Նա կոնկրետ բնագավառների գործիչների հետ հստակ քննարկումների կարևորությունն է ընդգծում:

«Այդ առումով որոշակի նշաններ կան, պարզապես հասարակության մեջ ցանկացած քննարկում ոչ թե հակադիր բևեռների, իրար «խփելու» ուղղությամբ պետք է գնա, կամ մի կողմը մյուսին կոռումպացված անվանի, մյուս կողմն էլ ասի՝ դուք ուզում եք գիտությունը, մշակույթը քանդեք, այլ փոխադարձ քննարկումներով ոսկե միջինը պետք է գտնվի: Մեր այս օրը ոչ թե փոխադարձ մեղադրանքների, այլ քննարկումների փուլ պետք է լինի: Այսինքն, չպետք է մի կողմը ենթադրի, թե մի հատուկ դավադրություն է կազմակերպվում, մյուս կողմն էլ չպետք է ասի, թե եղածը բանի պետք չէ, և միայն նոր ու թարմ ուժերով պետք է ամեն ինչ սկսել»,– նկատում է մեր զրուցակիցը:

Կարևորն արդյունքն է, երկու կարևոր կողմերի զուգորդումը…

Նրա խոսքով, թարմություն, իհարկե, պետք է, բայց նաև ներդաշնակ զուգորդման կարիք կա: Ասվածը ավելի պատկերավոր դարձնելու համար մի օրինակ է բերում:

«Թումանյանի հոբել յանի առթիվ ձևավորված կառավարական հանձնաժողովի անդամ եմ, նիստերին ևս լինում եմ: Երիտասարդներ կան, որոնք այնպիսի նոր տեխնիկական լուծումներ են առաջարկում, որ իմ մտքով չէր անցնի: Հիմա այստեղ ի՞նչն է կարևոր. իրենք տիրապետում են տեխնիկական լուծումներին, բայց, միգուցե, Թումանյանի ստեղծագործության ներքին էությանը չեն տիրապետում: Բայց մյուս կողմից, եթե ես միայն ներքին էությունը գիտեմ, ապա միայն դա ներկայացնելու դեպքում միգուցե մեծ ռեզոնանս չլինի: Այսինքն, պետք է զուգակցվեն մի կողմից գիտելիքը, մյուս կողմից երիտասարդների փայլուն իմացությունը: Միայն այս զուգակցման միջոցով է հնարավոր առաջընթաց ապահովել, այլապես մի դեպքում կլինի ձև՝ առանց բովանդակության, մյուս դեպքում, միգուցե, խորը բովանդակություն լինի, բայց այն, ամեն դեպքում, ռեզոնանս չի տա»,–ասաց նա:

Առողջացման կարևոր նշանացույցները

Ընդհանուր առմամբ, Վ. Դևրիկյանը կարծում է, որ կոնկրետ օրինակներով պետք է ցույց տալ, թե գործելու ճանապարհը որն է: Միաժամանակ նշում է՝ իր համար կարևորը բարձրաձայնված հարցերի արդյունքն է, և ոչ թե այդ հարցերը բարձրացնելով՝ հասարակության մեջ զուտ մարտնչողի կերպար ունենալը:

«Իհարկե, դա էլ շատ կարևոր է: Խորապես հարգանքով եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք թե՛ նախորդ, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք հրապարակային փաստարկված խոսք են ասում, որն էլ առողջացնում է հասարակությանը: Դրա կարիքը հիմա կա, դա ճիշտ ճանապարհ ցույց տալու ուղին է: Դա նման է ժամանակակից հեռախոսներին, երբ մատնանշում ես ուղին, և այն քեզ ասում է՝ ձախ, աջ կամ ուղիղ գնա: Մամուլը ևս այդ նույն նշանացույցի դերն է կատարում այսօր»,–ընդգծում է մեր զրուցակիցը:

Չորս կետ

Ինչ վերաբերում է գիտության, մշակույթում առկա խնդիրներին, Վարդան Դևրիկյանը նշեց. «Կարծում եմ՝ չպետք է փիլիսոփայել, թե ինչ է մշակույթը, որքանո՞վ է հարաբերվում կյանքի, կրթության և մյուս ոլորտների հետ: Կան հստակ 4 բլոկներ, որոնց օպտիմալ կառավարման մասին պետք է մտածել: Առաջինը գրադարանների հարցն է, որովհետև առանց գրադարանների հասարակական կյանքի զարգացում չի կարող լինել: Երկրորդը թանգարանների հարցն է, որոնք մեր մշակութային ժառանգությունն են: Երրորդը թատրոնների և, ընդհանրապես, մշակույթի տների հարցն է, չորրորդը՝ հուշարձանների պահպանության խնդիրը: Մշակույթ ասելով՝ ես այս չորս հարցերն եմ հասկանում»:

Նա ընդգծեց՝ նշված չորս կետերից դուրս առկա եզրահանգումները վերացական դատողությունների ու սուրճի բաժակ նայելու տրամաբանության մեջ է դիտարկում: 

«Մշակույթ ասելով՝ պետք է հասկանանք այս չորս ուղղությունների զարգացումն ու պահպանումը: Ամեն դեպքում ինձ համար տարօրինակ է, որ մշակույթի նախարարությունը կարող է կրթության և գիտության նախարարության կազմում լինել, քանի որ գիտությունն ու մշակույթն իրար կողք չեն կարող դրվել: Գիտությունը նույն երևույթին այլ, կրությունը՝ մեկ այլ տեսանկյունից է նայում: Գիտությունը ճշգրիտ չափորոշիչներ ունի, մշակույթը այլ իմաստներ, և այլ խորհուրդներ է տեսնում: Գիտությունն ու մշակույթը անհամատեղելի հասկացություններ են զուտ իմաստային առումով, և դրանք չեն կարող մի տեղում ճիշտ գործել, որովհետև միևնույն երևույթը տարբեր տեսանկյունից են ուսումնասիրում: Ամեն դեպքում, կարծում եմ, ինչ–որ օպտիմալ լուծում պետք է գտնվի, որ մշակութային այդ հսկայական ուղղությունները դուրս չգան, այլապես հետևանքները ծանր կլինեն: Այնուամենայնիվ, ուզում եմ հավատալ, որ ամենաճիշտ ու լավագույն լուծումը կգտնվի»,–եզրափակեց նա:

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia