ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցային ցանկը:
Ինչպես հաղորդվում է ԱՄՆ ֆիննախարարության կայքում, նոր պատժամիջոցների տակ են հայտնվել 9 ֆիզիկական և 2 իրավաբանական անձինք: Խոսքը երկու ընկերության և Իրանի քաղաքացիների մասին է:
Նրանց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» հետ համագործակցելու համար: Բացի դրանից, ամերիկյան պատժամիջոցային ցանկում հայտնված անձինք կասկածվում են կիբեռհարձակումներ իրականացնելու մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի հարցով պատժամիջոցային ցանկը ԱՄՆ-ն ընդլայնել էր հունվարի 24-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



