Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկ Խանումյան. «Քաղաքական ակտիվությունն այս անգամ ավելի շուտ է սկսվել, քան լինում է սովորաբար»

INTERVIEW

Վերջին շրջանում Արցախի ներքաղաքական դաշտն ուշադրության կենտրոնում է: Հնչեցին հայտարարություններ, որից հետո նաև արձագանքներ՝ Արցախի իշխանության ներկա և նախկին ներկայացուցիչների կողմից: Որոշ շրջանակներ այս ամենը տեղավորում են 2020թ. Արցախում սպասվելիք ընտրությունների տրամաբանության մեջ: Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի գնահատմամբ՝ Արցախում քաղաքական ակտիվությունն ինքնին լավ է:

«Դա նշանակում է՝ կան գործընթացներ, քաղաքական դաշտը չի ճահճանա: Ժամանակին Սերժ Սարգսյանի հովանավորությամբ Բակո Սահակյանը փորձել է Արցախում քաղաքական ճահիճ ստեղծել, որտեղ իրեն աջակցող քաղաքական ուժերը միասնականության ճառերի տակ ոչնչացնում էին քաղաքական համակարգը և կոռուպցիոն– կլիենտալիստական համակարգ ստեղծում, որի շահառուն Բակո Սահակյանի նեղ շրջապատն էր, և այդ կուսակցությունները՝ ամեն մեկն իր չափով: Ճիշտ է, Բակո Սահակյանի շրջապատի այսօրվա ակտիվությունն առավելապես կապված է այդ համակարգը փրկելու ճիգերի հետ, քանզի զրկվել են գլխավոր հովանավորից և ոգեշնչողից` Սերժ Սարգսյանից, սակայն այն նաև դրական կողմ ունի, քանզի հանրության մեջ տարբեր քննարկումներ է առաջացնում»,–մեզ հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը: 

Անդրադառնալով որոշ շրջանակների կողմից արծարծվող այն տեսակետներին, թե Հայաստանի և Արցախի ներկայիս իշխանությունների մեջ հակասություններ կան, ու պատասխանելով հարցին՝ սա իրատեսականությա՞ն, թե մանիպուլ յացիայի տիրույթում է, Հ. Խանումյանը նշեց.

«ՀՀ և ԱՀ իշխանությունների մեջ կա իրական և լուրջ հակասություն: Այդ հակասությունն աշխարհայացքային է: Հայաստանում հաստատվել է մի իշխանություն, որն ամեն քայլի իրեն պատասխանատու և հաշվետու է համարում հանրության առջև: Այդ իշխանության ցանկացած քայլ հանրության մանրադիտակի տակ է, կառավարող ուժը հաշվի է առնում հանրային կարծիքը և քննադատությունը: Հսկայական աշխատանք է տարվել համակարգային կոռուպցիան ու մենաշնորհներն արմատախիլ անելու ուղղությամբ: Դրան հակառակ՝ Արցախում կառավարող շրջանակը մնում է գերկոռումպացված, օգտագործում է հանրային միջոցները մի խումբ մարդկանց բիզնեսները սպասարկելու համար: Տենդերների, վարձակալությունների, պետական գնումների, պետության կողմից անհատույց տրամադրման եղանակով իրականացնում է պետական բյուջեի թալան, ուժային կառույցների միջոցով կատարում է խոշտանգումներ, օգտագործում է ցանկացած միջոց` քաղաքական համակարգի և քաղաքացիական հասարակության զարգացումը խոչընդոտելու համար: Անօրինակ ձևով կենտրոնացնում է բոլոր ռեսուրսները և իշխանությունը` սեփական շահերին ծառայեցնելու նպատակով: Բնականաբար, սա լուրջ հակասություն էր: ՀՀ–ում թավշյա հեղափոխությունից հետո ինձ նույնպես թվում էր, որ Արցախի իշխանությունները չեն ընդգծի այս տարբերությունը և կփորձեն աստիճանաբար համակերպվել նոր իրավիճակի հետ: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նրանք` Բակո Սահակյանը, նրան սատարած ուժերը մինչև վերջ պայքարելու են թալանելու իրենց իրավունքի համար»:

Ինչ վերաբերում է Արցախում սպասվելիք 2020թ. նախագահական և ԱԺ ընտրություններին, այդ առումով Արցախում առկա տրամադրություններին, պատգամավորը նշեց. 

«2020թ. ապրիլին նախատեսված են թե՛ նախագահի, թե՛ ԱԺ ընտրություններ, և կարող ենք ասել, որ քաղաքական ակտիվությունն այս անգամ ավելի շուտ է սկսվել, քան դա լինում է սովորաբար: Ես կարծում եմ, որ այդ ակտիվությունը դրական երևույթ է, և քաղաքական բոլոր դերակատարներին կդրդի ակտիվանալ»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia