Yerevan, 02.November.2025,
00
:
00
BREAKING


Ծրագրի` կոռուպցիայի դեմ պայքարի հատվածը շատ ընդհանուր է գրված

INTERVIEW

Կառավարության ծրագրում, բնականաբար, տեղ է գտել նաև կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հատված, որը, փորձագետների գնահատմամբ, կրկին բավականին ընդհանրական բովանդակություն ունի, և հնարավոր չէ դրանից շատ բան հասկանալ կամ կռահել:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով, կառավարության ծրագրից «Պայքարը կոռուպցիայի դեմ» բաժնի դրույթները բավականին ընդհանուր ձևակերպումներով են ներկայացված: «Եվ եթե այն նայում ենք կոնցեպտուալ մակարդակով, ապա կարևոր մանրամասներ չկան, ինչը թույլ չի տալիս ամբողջական պատկերացում կազմել ծրագրի ակնկալիքների մասին: Անկեղծ ասած, ես ավելին էի սպասում և հույս ունեմ, որ ծրագրում ներկայացված դրույթներից բխող քայլերն ավելի լավ և մանրամասն կերևա և՛ միջոցառումների ծրագրում, և՛ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների մշակման գործընթացի ժամանակ: Այսինքն, առանց այս ամենի ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել ու ասել, որ ծրագիրը խայտառակություն է, կամ՝ շատ լավն է, քանի որ շատ ընդհանուր է գրված և ամեն ինչ չէ, որ պարզ է: Լավ կլիներ, սակայն, որ գոնե հայեցակարգային մակարդակով մանրամասնվեին ոչ միայն՝ թե ինչ պետք է արվի, այլ՝ ինչպես դա պետք է արվի: Ու թեև այս ծրագիրը ոչ թե ռազմավարական, այլ հայեցակարգային փաստաթուղթ է, միևնույն է, նույնիսկ հայեցակարգայինի տեսանկյունից ոչ բոլոր կոնցեպտներն են, որոնք ներկայացված են»,– ասաց Վ.Հոկտանյանը: 

Ծրագիրը կշարունակի՞ արդյոք մնալ բարի կամքի և կենացների մակարդակում, թե՞ իրականում գործուն փաստաթուղթ կդառնա, ցույց կտա ժամանակը, բայց դրա իրականացման համար պահանջվող նախապայմանը, որը շատ կարևոր է, ըստ փորձագետի, առկա է:

«Ամենակարևորը կամքի առկայությունն է, որը, իմ կարծիքով, կարծես թե, կա: Ու թեև դժվար է ասել, որ այն 100 %–ով կա, բայց ներկայում կարող ենք արձանագրել, որ այն առայժմ արտահայտվում է միայն նախկին կոռումպացված պաշտոնյաներին պատժելու կամ նրանց կողմից իրականացված խախտումները պատժի սպառնալիքով վերացնելու հարցերում: Բայց ես հույս ունեմ, որ իշխանությունները միայն սրանով չեն սահմանափակվի և քաղաքական կամք կդրսևորեն նաև արդեն իսկ նոր ի հայտ եկող կոռուպցիոներներին պատժելու համար»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Փորձագետի դիտարկմամբ, սակայն, միայն կամքը բավարար չէ, եթե չասենք՝ անգամ քիչ է կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու համար: Շատ կարևոր խնդիր է նաև կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Եվ այս պարագայում արդեն ի հայտ է գալիս երկրորդ կարևորագույն հարցը, թե կա՞ն արդյոք ռեսուրսներ դրա համար:

Այսինքն, քաղաքական կամքը պետք է արտահայտվի նաև երկու այլ հարցերում ևս: Առաջինը ռեսուրսներ պատրաստելն է, իսկ երկրորդն այն տրամադրելը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագրերն իրականացնելու համար: «Եվ այդ իմաստով ես համաձայն եմ այն մոտեցման հետ, որ առաջին հերթին պետք է տնտեսական հեղափոխություն լինի, և հիմնական նպատակը պետք է ներդրումներ բերելը լինի, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ծառայեցվի այդ նպատակին: Ինչ վերաբերում է ռեսուրսներին, եթե մենք անգամ այդ ռեսուրսները չունենանք, այլ ունենանք շատ աղքատիկ բյուջե, բայց նույնիսկ այդպիսի պայմաններում եթե քաղաքական կամք լինի, ապա, ի տարբերություն նախորդ իշխանությունների, այնուամենայնիվ, հնարավոր կլինի որոշակի միջոցառումներ իրականացնել»,– համոզված է փորձագետը: 

Ամեն դեպքում կառավարությունների կողմից ներկայացված ծրագրերը մեկ բան են, դրանք կյանքի կոչելը՝ մեկ այլ: Ուստի, ամենակարևոր հարցն իրականում այն է, թե ներկայացվող ծրագրերի որքան մասն է սովորաբար թղթի վրա մնում, ինչը, ըստ Վ. Հոկտանյանի, ոչ միայն քաղաքական կամքի, այլև ռեսուրսների, ինչպես նաև մասնագիտական կարողություններ ունենալ–չունենալու հետևանք է: 

Հարցին, թե քաղաքական կամքի առկայության դեպքում իշխանության վերին օղակներից պատվիրակվող՝ կոռուպցիայի դեմ պայքար մղելու մեծ ցանկությունը որքանո՞վ չի դեֆորմացվի միջին և ցածր օղակներում, և արդյո՞ք կրկին չենք կանգնի իրականությունը խեղաթյուրված ներկայացնելու և վերևներին բոլորովին այլ տեղեկություններ հաղորդելու խնդրի առջև, փորձագետը պատասխանեց. «Նման վտանգ, անշուշտ, կա, ուստի կարևոր է, որ հակակոռուպցիոն պայքարն ընդհանուր սոցիալ–տնտեսական, քաղաքական բարեփոխումների ածանցյալը լինի: Եվ եթե պետական պաշտոնյաների աշխատավարձերի հարցը չվերանայվի, ապա կոռուպցիայի դեմ պայքարը կարող է տորպեդահարվել միջին և ստորին օղակներում: Կարևոր է նաև, որ պետական պաշտոնյան կամ հանրային ծառայողը ոչ թե միայն թղթերով ցույց տա իր ոչ կոռումպացված լինելը, այլ բարեվարքություն դրսևորի պրակտիկ կյանքում ևս: Սա ևս շատ կարևոր է: Բացի այդ, պետական պաշտոնյան պետք է հաշվետու լինի հասարակությանը, աշխատի թափանցիկ և համապատասխան վերահսկողական մեխանիզմների ներքո: Ինչ վերաբերում է բարձր վարձատրվող պաշտոնի համար իրար կոկորդ կրծելուն՝ եթե երկրում տնտեսական հեղափոխություն լինի և գործազրկության մակարդակը զգալիորեն նվազի, ապա նման երևույթները նույնպես կվերանան»:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises