Հունվարին Սերժ Սարգսյանը բարդ ընտրության առջեւ է կանգնելու. «մեղավորը» Գորիկ Հակոբյանն է
POLITICS«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եկող տարվա հունվարին Սերժ Սարգսյանը բավականին բարդ ընտրության առջեւ է կանգնելու: Նա պետք է որոշի, թե փետրվարի 11-ից հետո ով է լինելու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, քանի որ այդ կառույցի գործող ղեկավարը՝ Գորիկ Հակոբյանը, նշված օրը դառնում է 70 տարեկան եւ գործող օրենսդրությամբ այլեւս իրավունք չի ունենա շարունակել պաշտոնավարել:
Ուստի Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է որոշի, թե ով է փոխարինելու Հակոբյանին, կա՛մ էլ կառավարությանը հանձնարարի հատուկ Գորիկ Հակոբյանի համար օրենսդրական փոփոխություն նախաձեռնել:
Սակայն, եթե Սերժ Սարգսյանը որոշի Հակոբյանին համար օրենսդրությունը փոխել, դա կնշանակի, որ ԱԱԾ-ի ներկա ղեկավար կազմում չկա մեկը, որին նա վստահում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



