Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե այս տեմպը շարունակվի, մոտ ապագայում նույնիսկ մի քանի հարյուր գիտաշխատող չենք ունենա»

INTERVIEW

Կառավարության ծրագրում հատված կա նաև գիտության վերաբերյալ, որտեղ ընդգծվել է մասնավորապես գիտության ֆինանսավորման արդյունավետության, ինչպես նաև երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծելու մասին: Առանձին կետով նշվել է նաև Հայաստանի զարգացման ծրագրերում արտասահմանում գտնվող հայ գիտնականներին ներգրավելու, ինչպես նաև Հայաստանի գիտության ոլորտը միջազգայնորեն մրցունակ դարձնելու մասին:

Խոսելով ծրագրում առկա դրույթների իրատեսականության մասին՝ մեզ հետ զրույցում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը նախ շեշտեց, որ ծրագրի իրատեսականությունը գնահատելու համար պետք է երկու գործոն հաշվի առնել:

«Ծրագրի չափելի նպատակները և ժամանակացույցը այդ երկու գործոններն են, որոնց ընթացքում դրանք իրագործվելու են: Կառավարության ծրագրում դրանք ուղղակի բացակայում են: Այն, կարծես, բարի ցանկությունների թվարկում լինի, որոնք կարող են և՛ իրագործվել, և, ինչպես անցյալում, որպես ցանկություններ մնալ թղթի վրա: Ի դեպ, եթե նայենք նախորդ տարիների կառավարության ծրագրերը, դրանք նույնպես չեն ունեցել նորմալ ժամանակացույց, բացառությունը, երևի թե, 2016 թվականի ծրագիրն էր, որում հստակ թվականներ էին նշված»,– ասաց Հ. Զաքարյանը:

Նա առանձնացրել է մի քանի հանգամանք, որոնք կարևոր են, առաջնահերթ, բայց չեն արտացոլվել ծրագրում:

«Ո՞րն է գիտության ոլորտի ամենամեծ խնդիրը՝ շատ փոքր ֆինանսավորումը: Եվ այդ խնդիրը ո՛չ այս, ո՛չ էլ նախորդ կառավարությունների ծրագրերում չի երևում: Առաջիկա հինգ տարվա ընթացքում կառավարությունն արդյոք ծրագրո՞ւմ է ավելացնել գիտության ֆինանսավորումը: Ծրագրից դա պարզ չէ: Մենք այսօր հասել ենք հատակին: Ոլորտի տարբեր ցուցանիշներով կա՛մ հետընթաց է, կա՛մ լճացած վիճակ: Օրինակ, վերջին հինգ տարվա ընթացքում միջազգային պարբերականներում մեր հոդվածների թիվը չի ավելանում, և եթե առաջ Անդրկովկասում առաջինն էինք այդ ցուցանիշով, 2017 թվականից արդեն վերջինն ենք: Գիտաշխատողների թիվը վերջին 30 տարվա կտրվածքով հասել է իր նվազագույնին, իսկ եթե այս տեմպերով շարունակի նվազել, ապա մոտ ապագայում մենք այլևս նույնիսկ մի քանի հարյուր գիտաշխատող չենք ունենա: Կառավարության ծրագրում նշված է, որ պետք է ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների գործունեության համար: Հիանալի է: Դեռևս 2012 թվականին կառավարությունը պետք է ընդուներ երիտասարդ գիտնականների աջակցության ռազմավարություն: Հետո պարզվեց, որ գումար չկա նման բանի համար: Վեց տարի անց՝ 2018 թվականին, նորից հիշեցին ռազմավարության մասին, բայց ապրիլի 23– ից հետո մոռացան»,–ասաց նա՝ հավելելով, որ քանի դեռ Հայաստանում մի քանի հարյուր երիտասարդ գիտաշխատողներ են մնացել,առաջարկում է ընդունել վերոնշյալ ռազմավարությունը՝ հստակ և չափելի քայլերով և ժամանակացույցով:

Հովակիմ Զաքարյանը շեշտեց նաև, որ ֆինանսավորման արդյունավետության բարձրացման խնդիրը շատ կարևոր է.«Մենք տարիներ շարունակ ունենք մի վիճակ, երբ արդյունավետ և ոչ արդյունավետ աշխատող գիտական կազմակերպությունները նույն կերպ են ֆինանսավորվում: Դա այն խաղի կանոնն էր, որը որոշվել էր Գիտության կոմիտեի կողմից: Ուրախ եմ, որ այսքան տարի անց նրանք փոխում են իրենց մոտեցումները»:

Իսկ թե մեծ հաշվով ի՞նչ է պետք ծրագրում առկա դրույթներն իրականություն դարձնելու համար, Հովակիմ Զաքարյանն ընդգծեց, որ 21–րդ դարում ցանկացած հասարակության բարեկեցությունը ուղիղ կապված է գիտելիքի հանդեպ հասարակության վերաբերմունքից: 

«Եթե դուք, որպես հասարակություն, ունեք գիտելիքի փոխանցման արդյունավետ մեխանիզմներ, կարողանում եք ստեղծել նոր գիտելիք և նյութականացնել այն, ուրեմն՝ դուք բարեկեցիկ հասարակություն եք: Այսօր մեր հասարակության և պետության համար առավել քան կարևոր է վերաիմաստավորել գիտելիքի դերը սեփական բարեկեցության ստեղծման հարցում: Դրանից հետո ցանկացած ծրագիր կդառնա շատ իրատեսական և օգտակար»,–եզրափակեց նա:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia