Yerevan, 02.November.2025,
00
:
00
BREAKING


«Տպավորություն է, որ ծրագրում միայն վերնագրեր են գրված»

INTERVIEW

Կառավարության նախագծում ներառված՝ շրջակա միջավայրի կառավարմանն ուղղված քայլերով նախատեսվում է բնական ռեսուրսների համալիր պահպանություն իրականացնել: Բացի այդ, նախատեսվում է բարելավել, վերականգնել շրջակա միջավայրն ու դրանց ողջամիտ օգտագործմանը նվիրված միջոցներ ձեռնարկել: Դրանք, ըստ ծրագրի հեղինակների, ամենայն հավանականությամբ, պետք է հավասարակշռվեն սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության բարձրացման միջոցով: Առաջին հայացքից, կարծես թե, ծրագրում ներառված կետերն օգնում են բավականին ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե հատկապես ինչ բնապահպանական խնդիրներ կան Հայաստանում: Կարճ ասած, առաջին հայացքից ծրագրում նշված են բոլոր այն ուղղությունները, որոնք արդեն իսկ խնդիրներ են առաջացրել երկրի բնապահպանական ոլորտում: Պարզելու համար, թե կառավարության ծրագիրը որքանո՞վ է բավարարում բնապահպանների պահանջները և արդյո՞ք, ըստ իրենց, առաջիկա 5 տարիներին չի անտեսվի բնապահպանական որևէ խնդիր, «Փաստը» զրուցել է «Էկոդաշինքի» ղեկավար Սիլվա Ադամյանի հետ:

Բնապահպանի դիտարկմամբ, թեև կառավարության ծրագրում բոլոր ոլորտները ներգրավված են, սակայն բովանդակային առումով այն բավականին հակիրճ է գրված: 

Ուստի այդքան էլ պարզ չէ, թե նշված կետերն ինչպես են իրագործվելու:

«Ծրագրում ներառված են բոլոր այն խնդիրները և նպատակները, որոնք երկար ժամանակ դրվել են կառավարությունների առջև, ինչը ուրախալի է: Բայց գոնե պետք էր մի քանի տողով բացել, թե նշված ուղղություններով կառավարության կողմից ի՞նչ քայլեր են իրականացվելու, ի՞նչպես և այլն: Այսինքն, տպավորություն է, որ միայն վերնագրերն են գրված: Թեև ուրախալի է, որ հիմնականում բոլոր ոլորտները ներառված են, բայց ոլորտների ներգրավումը դեռ չի նշանակում, որ դրանք բոլորը կարելի կլինի իրականացնել: Հատկապես, եթե միայն վերցնենք հանքարդյունաբերությունը, որը բավականին ծանր ոլորտ է, ապա պարզ չէ, թե ինչ պետք է արվի այս ուղղությամբ:

Ունենք բազմաթիվ պոչամբարներ, որոնց ռեկուլտիվացիան պետք է պետբյուջեի հաշվին իրականացվի, այսինքն, մեզ անհանգստացնում է, որ խնդիրների լուծման ուղիները բացված չեն ծրագրում: Ոչինչ չկա նաև կանաչ էներգետիկայի և այն մասին, որ հիդրոէլեկտրակայանների պատճառով մենք վաղուց արդեն լուրջ խնդիրներ ունենք, և, դժբախտաբար, մյուս կողմից՝ դեռևս շարունակվում են ամեն քայլափոխի ՀԷԿ–եր կառուցել: Բնապահպաններն ամեն անգամ բարձրաձայնում են, որ այն լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, բայց այս հարցը, կարծես թե, այդպես էլ չի դառնում կառավարության համար օրակարգային հարց»,– ասաց Ս. Ադամյանը: 

Բնապահպանը տարակուսանք հայտնեց, որ նշված խնդիրներն այս անգամ էլ չեն ներառվել կառավարության ծրագրում, թեև դրանք պակաս վտանգ չեն ներկայացնում երկրի շրջակա միջավայրի համար: Համեմատելով ներկայացված ծրագիրը նախորդ կառավարությունների ժամանակ ներկայացված ծրագրերի հետ՝ Ս. Ադամյանն ասաց, որ նախորդ իշխանությունների ժամանակ ինչ–որ բաներ գրվում էին թե՛ Սևանի, թե՛ բնապահպանական այլ խնդիրներ լուծելու մասին, որոնք ընդամենը ներառվում էին կառավարության ծրագրերում, բայց դրանց ուղղությամբ այդպես էլ լուրջ քայլեր չէին իրականացվում: 

«Մենք բազմիցս քննադատել ենք նախորդ կառավարությունների ծրագրերը, որոնք հիմնականում շատ վատ էին գրված լինում: Բոլոր ոլորտներին անդրադարձ չէր լինում, եղածն էլ աղավաղված էր ներկայացվում:

Հանքարդյունաբերության ոլորտին ընդհանրապես անդրադարձ չէր լինում: Բացի այդ, խնդիրները, որոնք այսօր կան նոր կառավարության ծրագրում, տարիներ շարունակ բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրներն են: Եվ, փաստորեն, այսօր բնապահպանների համառ աշխատանքի շնորհիվ դրանք կառավարության ծրագրի մաս են դարձել: Բայց պետք է ծրագրում անպայման ՀԷԿ–երի խնդիրները նույնպես ներառել, քանի որ դա ևս շատ կարևոր է: Կյանքը ցույց տվեց, որ չի կարելի այն կանաչ էներգետիկա անվանել, և պետք է կասեցնել նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու գործընթացը»,– ասաց Ս. Ադամյանը:

Նա ընդգծեց նաև, որ կառավարության ծրագրից դուրս է մնացել աղբավայրերի հարցը, ինչը նույնպես շատ լուրջ խնդիր է ողջ հանրապետության համար: Ծրագրում ոչինչ չի ասվում նաև աղբի վերամշակման գործարան կառուցելու մասին:

«Մենք պետք է վերջապես կարողանանք ոչ միայն ազատվել կուտակված աղբից, այլև դրա վերամշակմամբ զբաղվենք ու շահույթ ստանանք: Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ասել՝ բրավո բոլոր բնապահպաններին, մենք կարողացանք հասնել նրան, որ այսօրվա դրությամբ երկրում առկա խնդիրները ներառվել են կառավարության ծրագրում: Պետք է այնտեղ ավելացնել նաև բաց թողնված կետերն ու մի երկու տողով էլ նշել այն ուղիները, որով կառավարությունը պատրաստվում է առաջ շարժվել»,– ասաց Ս. Ադամյանը:

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises