Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետը
SOCIETYՓետրվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի երկամսյա կալանք կիրառվի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ս. Դավթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափի կաշառքի համար՝ Քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Դատավոր Սամվել Մարդանյանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ս. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը:
Ըստ աղբյուրի՝ Ս. Դավթյանը աշխատում է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



