Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Փորձելով կոծկել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինությունը՝ ՀՀ իշխանություններն օրը մի տարբերակ են հորինում. Ա. Աշոտյան

INTERNATIONAL NEWS

 

Հայաստանի նոր իշխանությունները, փորձելով կոծկել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինությունը, արդեն քանի օր է, ինչ խուճապահար հիմնավորումներ են փորձում բերել` օրը մի տարբերակ հորինելով։

 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը:

 

Նրա գրառումը ստորև.

 

«Հայաստանի նոր իշխանությունները, փորձելով կոծկել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինությունը, արդեն քանի օր է, ինչ խուճապահար հիմնավորումներ են փորձում բերել, օրը մի տարբերակ հորինելով։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հանդես են եկել իրարամերժ հայտարարություններով։

 

Այսօր էլ ՀՀ ՊՆ-ն, զորախմբի գործուղման 4-րդ օրը, փորձեց նոր վարկածով հանդես գալ, որը սակայն նույնպես որևէ լուրջ քննադատությանը չի դիմանում։ Ճիշտ այնպես, ինչպես Ամանորի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հայ զինվորականի սպանության փաստը կոծկելու անհեթեթ հիմնավորումները։

 

Այս անգամ վկայակոչվել է Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև 2001թ. օգոստոսի 27-ին կնքված համագործակցության մասին համաձայնագիրը։

 

Իրականում այդպիսի համաձայնագիր գոյություն չունի։ Փոխարենը, գոյություն ունի Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր (27 օգոստոսի, 2001թ. Դամասկոս)։ Կրկնում եմ՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին։

 

Միտումնավոր բաց թողնելով համաձայնագրի իրական անվանումը՝ փորձ է արվում կրկին քողարկել այն փաստը, որ հայ զինվորականներից բաղկացած միավորը, այո, մարդասիրական առաքելությամբ, բայց զինված ուժերի ստորաբաժանում է։

 

Հիշեցնեմ նաև, որ ըստ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին։ Նման որոշում հանրությանը հայտնի չէ։

 

Հասկանալի է, որ նման հարցերում կան «գաղտնի» մասեր, որոնք սակայն չպետք է չարաշահվեն՝ Փաշինյանի այս անձնական նախաձեռնության ապօրինությունը կոծկելու համար։

 

Ուստի ակնկալում եմ նաև, որ ԱԺ շահագրգիռ պատգամավորները, ունենալով «գաղտնի» փաստաթղթերի թույլտվություն, իրենց վրա կվերցնեն այս հարցադրման խորհրդարանական վերահսկողությունը։

 

Բարի ծառայություն մեր տղաներին և խաղաղություն՝ Սիրիայի ժողովրդին»։

 

Հիշեցնենք, որ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր արձագանքել էր ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու փաստին:

 

 

Նա նշել էր, որ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապատության կառավարությունների միջև 2001թ. օգոստոսի 27-ին կնքվել է համագործակցության մասին համաձայնագիր: «ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Համապատասխան իրավական ակտերի մի մասը Պետական և ծառայողական գաղտնիքի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համապատասխան հրապարակման ենթակա չեն»,-գրել էր նա։

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback