Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
INTERNATIONAL NEWS5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան գյուղում. երեք մարդ վիրավորվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով IRNA գործակալությանը:
Ըստ Իրանի փրկարարական ծառայության ներկայացուցիչ Մուջթաբա Հալիդիի՝ ցնցումները գրանցվել են կիրակի՝ տեղական ժամանակով 14.24-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա՝ Քեշմա շրջանի Լաֆտ գյուղի մոտակայքում:
«Աղետի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 17-ամյա աղջիկ: Բոլոր տուժածները տարհանվել են եւ տեղափոխվել հիվանդանոց»,-հայտարարել է Հալիդին:
Նա հավելել է, որ երկրաշարժի հետեւանքով վնասվել է 15 բնակելի շենք:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



