Ջերմաստիճանը կնվազի
SOCIETYՀայաստանի տարածքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 11-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, 15-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև՝ մառախուղ: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-ի ցերեկը, 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին սպասվում է անձրև:

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



