Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


ԵԱՏՀ-ի հայ նախարարը Իրանի հետ համագործակցությունը տարածաշրջանի զարգացման գործոն է համարում

INTERNATIONAL NEWS

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի համագործակցությունը դրական կազդի ոչ միայն փոխադարձ առևտրի աճի վրա, այլև տարածաշրջանի երկրների տնտեսությունների որակական փոփոխության վրա, ինչը կնպաստի տարածաշրջանում  խաղաղության և կայունության ամրապնդմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսաստանյան «Տամոժնյա» հանդեսի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Եվրասիական տնտեսական հան ձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը:

Նրա դիտարկմամբ` զարգացման ճանապարհին նշանակալի հաջողությունների հասնելու համար երկրները պետք է գործեն համարձակ, նորարական մոտեցումներով, փնտրեն և գտնեն միջազգային համագործակցության և տնտեսական ինտեգրման նոր ուղիներ և ուղղություններ, և Իրանի հետ ԵԱՏՄ-ի սերտ համագործակցության հաստատման նախագիծն հենց այդպիսինն է: «Մենք այստեղ ակնկալում ենք ոչ միայն փոխադարձ առևտրի աճ, այլև տարածաշրջանի երկրների տնտեսությունների որակական փոփոխություն, ինչը կնպաստի տարածաշրջանում  խաղաղության և կայունության ամրապնդմանը: Եվ պատահական չէ, որ Õ �նդկաստանն ու Չինաստանը հետաքրքրված են Իրանի և Հայաստանի տարածքներով Հյուսիս-Հարավ նախագծերի իրականացմամբ: Նման ծրագիրը կստեղծի նոր աշխարհաքաղաքական իրողություններ և կապահովի  ԵԱՏՄ-ի ներթափանցումը հարավային ուղղությամբ»,- նշել է Արա Նռանյանը:

Ըստ նրա` Իրանի հետ համագործակցության շնորհիվ ԵԱՏՄ-ն ստանում է Պարսից ծոցի և Հարավ-Արևելյան Ասիայի երկրներ, ինչպես նաև Չինաստան կարճ ճանապարհով հասնելու հնարավորություն: «Իսկ Հայաստանում Հյուսիս-Հարավ առանցքով ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային հաղորդակցության նախագծերի իրականացումը կրկնակի կկրճարտի և կէժանացնի Եվրոպայից Ասիա ճանապարհը Սուեզի ջրանցքով անցնող ճանապարհի համեմատ»,- պարզաբանել է նա:

Արա Նռանյանը հավելել է, որ Իրանի հետ ԵԱՏՄ-ի բանակցային գործընթացի նախաձեռնողներից է Հայաստանը, որը միության` Իրանի հետ ընդհանուր սահման ունեցող միակ երկիրն է: «Ավելին` հայկական բիզնեսն ունի Իրանի ընկերությունների և իրանական շուկայի հետ համագործակցության մեծ փորձ, որն անպայման հաշվի կառնվի ԵԱՏՀ-ի աշխատանքում»,- հավաստել է նախարարը: 

Նրա բնորոշմամբ` Իրանը տարածաշրջանի խոշորագույն երկիրն է, որն ունի հարուստ ռեսուրսներ և ԵԱՏՄ երկրների ընկերությունների համար շատ կարևոր շուկա: Մյուս կողմից` ի դեմս ԵԱՏՄ անդամ-պետությունների, Իրանը գործ ունի երկրների հետ, որոնք ոչ միայն ոտնձգություն չեն կատարում այլ երկրների տնտեսական և քաղաքական ինքնիշխանության վրա, այլև, ըստ էության, բարեկամական են Իրանի ժողովրդի համար:     

Անդրադառնալով Եվրամիության հետ հարաբերությունների և այդ համագործակցության հեռանկարների մասին հարցին, ԵԱՏՀ-ի նախարարն ընդգծել է, որ «եվրոպական ասպարեզում ներկայում ձևավորվող իրավիճակը «բացարձակապես աննորմալ է»:Արևմուտքը և Արևելքը միշտ էլ եղել են մրցակցային պայքարում, բայց տարածաշրջանը ամենից ավելի զարգացել է հենց փոխըմբռնման և  համագործակցության փուլերում»: Նրա կարծիքով` «պատժամիջոցների պատերազմից»տուժել են ոչ միայն դրա մեջ ուղղակի ներգրավված երկրները, այլև պետություններ, որոնք ֆորմալ կերպով կապ չունեն պատժամիջոցների հետ: Արա Նռանյանի կարծիքով` իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է ինտենսիվ, գրագետ աշխատանք` փոխադարձ շահերի և դիրքորոշումների նկատմամբ հարգանքով: Նա գտնում է, որ այսօր, թերևս, ԵԱՏՄ-ն լավագույն ձևաչափն է, որտեղ կարող են և պետք է աշխատեն այն միջազգային միավորումները և միությունները, որոնք իրապես շահագրգռված են համաշխարհային և ազգային տնտեսությունների զարգացման մեջ:

 

 

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms