Մոսկովյան բանկերից մեկից տասնյակ մարդիկ են տարհանվել ռումբի առկայության ահազանգի պատճառով
INTERNATIONAL NEWSՄոսկվայի վարկային բանկից տասնյակ մարդիկ են տարհանվել՝ շենքում ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Հայտնի է, որ բանկը գտնվում է Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում, շենքից շտապ տարհանվել են բոլոր աշխատակիցներն ու այցելուները, որոնք այդ պահին գտնվել են ներսում: Ընդհանուր առմամբ տարհանվել է 26 մարդ:
Ներկա պահին ստուգումներ են կատարվում բանկի բոլոր սրահներում:
Վերջին շաբաթներին Ռուսաստանի տարբեր քաղաքներում շենքերի ականապատման կեղծ ահազանգերի պատճառով մինչ օրս տարհանվել է 190 000 մարդ, որոնցից 47 000-ը մայրաքաղաք Մոսկվայում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



