Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխելու նոր միջնորդություն կներկայացվի․ փաստաբան
SOCIETYՄանվել Գրիգորյանի փաստաբանները նրա խափանամնա միջոցը գրավով փոխելու նոր միջնորդություն կներկայացնեն առաջին ատյանի դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
«Մենք իրավունք ունենք ժամանակ առ ժամանակ խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն ներկայացնել եւ նման միջնորդություն ենք ներկայացնելու»,-ասաց նա՝ նշելով, որ այս անգամ գրավի չափը նախորդ անգամից քիչ է լինելու եւ այն դատարանը կորոշի։
Նշենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ յուրացման մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանը բուժզննում անցնելուց հետո այժմ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում, ստացիոնար բուժում է ստանում, նրա վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



