Yerevan, 02.November.2025,
00
:
00
BREAKING


Կարեն Սարգսյան. «Սխալ մարդիկ են նշանակված, որոնք սխալ քայլեր են անում»

INTERVIEW

Կառավարության ճանապարհային քարտեզը, որպես այդպիսին, արդեն հաստատվել է: Պարզ է նաև, որ այն իներցիոն է: Կառավարությունն այստեղ առանձնապես մանևրելու տեղ չունի՝ ինչ կա, դա է: Այսինքն՝ բյուջեն կա և այդ բյուջեի շրջանակներում պետք է տեղավորվի: Ներքաղաքական մի շարք հարցերի, իշխանության աշխատանքի ու կառավարության ծրագրի շուրջ խոսելով՝ մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Նա շեշտեց, որ այլ հարց է այն, որ ապագայում կառավարությունը գործընկերներից կարող է ինչ–որ աջակցություն ստանալ, որը թույլ կտա որոշ հարցեր մի քիչ ավելի ակտիվ լուծել:

Ըստ Կարեն Սարգսյանի, կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին դրական կամ բացասական վերաբերվելու ոչ մի իմաստ չկա, որովհետև նման փոփոխության գնալու հանգամանքը հայտարարված է եղել: Սակայն, նրա խոսքով, բացի դժգոհություններից, մեկ այլ հարց կա. «Արդյո՞ք բավականաչափ պրոֆեսիոնալ են կառավարության այն անդամները, որոնք հիմա զբաղվելու են այդ ոլորտներով»:

Սոցիոլոգը շեշտեց՝ ընդհանուր առմամբ, բազմաթիվ հարցեր կան. «Իրենք ունեն ինչ– որ իդեաներ և դրանք փորձում են իրականացնել, բայց այս պահին գնահատականը 3 է: Այն, ինչ ասում էի ամիսներ առաջ, մինչև հիմա շարունակվում է: Այսինքն՝ պատրաստ չեն այս ծանրության բեռը վերցնել: Լավ չեն պատկերացնում: 2019թ. ավարտին բավականին ժամանակ կա, բնականաբար, իրենք դաշտում փորձ են հավաքելու՝ մեր հաշվին»: Այդ համատեքստում սոցիոլոգը խնդրահարույց է համարում մի շարք որոշումներ: Նա ԵՊՀ գիտաշխատողների օրինակը բերեց, որոնք ծանուցումներ էին ստացել, որ լուծվելու է իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը. «Այս հարցը վարչապետի մակարդակի հարց է, որովհետև գիտությունից այդքան մարդ հեռացնելը հսկայական արձագանք է ենթադրում ուղեղների արտահոսքի համատեքստում: Կրթության և գիտության ոլորտը վստահել մի մարդու, որն ընդհանրապես հեղինակություն չունի այդ ոլորտում, արդեն վատ էր: Իսկ հետո թույլ տալ, որ այդ ոլորտում նմանատիպ մեծ արձագանք ունեցող երևույթներ լինեն, դա էլ է խայտառակություն: Մեծ հաշվով՝ կառավարությունը դեռևս պոզիտիվ բաներ չի անում: Հասարակական կարծիքի տեսանկյունից որևիցե պոզիտիվ բան չկա: Թիրախային նեգատիվ բաներ են արվում ու ոչ թիրախային ինչ–որ բաներ՝ բոլորի համար, իբրև թե պրոլետարիատի համար լավ է»:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում կադրային մի քանի փոփոխություններին, աշխատանքից ազատվող պաշտոնյաներին ու կադրային քաղաքականության վերանայման հնարավորությանը, Կ. Սարգսյանը նշեց. «Խնդիրը հետևյալն է. քանի որ ի սկզբանե ինչ–որ կորիզ չի եղել, որը տնտեսական և սոցիալական բլոկը ունակ է կառավարել, պարզ է, որ ինչ–որ մարդիկ գնալու, ինչ–որ մարդիկ գալու են: Իհարկե, խնդիրներ կան նաև ներսում և այդ ներքին կոնֆլիկտները շարունակվելու են: Օրինակ՝ տնտեսական զարգացման նախարարությունն ու գյուղատնտեսության նախարարությունը իրար միացնելը ինքնին ֆանտաստիկ բան է, որովհետև գյուղնախը, որպես այդպիսին, հնից, սովետից մնացած ինչ–որ ստրուկտուրա է: Եթե այդ տրամաբանության մեջ ենք դիտարկում, ապա գյուղնախն այդ նախարարության մեջ զբաղվելու է ներդրումներով: Որպեսզի հիմա գյուղատնտեսության ոլորտը կառավարությունը սարքի նեդրումային, ստացվում է, որ կոնֆլիկտի մեջ են մտնում բազմաթիվ մարդկանց հետ, որոնք գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորված են տեսնում: Նրանք ունեն հետևյալ մոտեցումը՝ «այս գյուղում կարկուտը 10 ծառ է ծեծել, եկեք 10 միլիոն հատկացնենք այս գյուղին», բայց հետո պարզվում է, որ գյուղին 10 հազար դրամ է հատկացվել»:

Նրա խոսքով, այս ներքին կոնֆլիկտների հնարավորությունը վերաբերում է բոլոր ոլորտներին. «Կառավարությանն առաջին իսկ օրվանից ասել եմ՝ չի կարելի այդ դիլետանտ ճանապարհով գնալ: Պետք է մտածես՝ ինչ ես անում, հարցը կոնտեքստի մեջ նայես, բայց չեն նայել: Որոշումները կետային են, առանց ընդհանուր իրավիճակի վերլուծության: Յուրաքանչյուրը մի որոշում է կայացնում, կոնֆլիկտներ են առաջանում, ու մարդիկ սկսում են դուրս գալ աշխատանքից, և վստահությունը կորչում է, ո՛չ այն է լավ ստացվում, ո՛չ այս: Ժողովրդավարական ինստիտուտների տեսանկյունից սա նորմալ պրոցեդուրա է: Դա նշանակում է, որ մյուս ընտրություններին «Իմ քայլը» դաշինքն ինչքան էլ կաշի փոխի, չպետք է 30 տոկոսից ավելի հավաքի»:

Ինչ վերաբերում է ժամանակին, Կարեն Սարգսյանը նկատում է. «Եթե մարդը ոչ պրոֆեսիոնալ դիլետանտ է, իր համար ինչքան էլ ժամանակ լինի, միևնույն է, այն քիչ է լինելու: Ես նաև պետական համակարգում աշխատելու իմ փորձից եմ ասում՝ ամեն ինչ կարելի է երկու ամսվա ընթացքում անել: Ամենակարևորը քաղաքական կամքի, ինչպես նաև մասնագետներին կանչելու խնդիրն է: Օրենսդրական փոփոխությունները կարող են և երկար տևել, բայց կետային ցանկացած կոնկրետ խնդիր 2–3 ամսվա մեջ կարելի է լուծել: Այնպես որ, հարցն այստեղ ժամանակը չէ, հարցն այն է, որ հումանիտար կրթություն ունեցող մարդիկ փորձում են կառավարել ամեն ինչ: Սա է դժվարը, և սա գրեթե անհնար է»:

Նրա խոսքով՝ կարող էին ժամանակին հաշվարկել և չանել այն սխալները, որոնք հիմա են անում: «Հիմա սխալներ կատարելով՝ առաջ են գնում: Խնդիրն այն է, որ այժմ իրենք ժամանակ, փող, վարկանիշ, վստահություն են կորցնում, ընդ որում՝ ոչ միայն այստեղ, այլևս՝ դրսում: Խոսքը հայտարարված հիմնական ուղղու՝ ժողովրդավարական ինչ–որ բարեփոխումների, տնտեսական արդարության, կոռուցպիայի դեմ պայքարի մասին չէ: Սրանք ամբողջովին իրականացվելիք հանգամանքներ են: Խնդիրն այն է, որ կետային ոլորտներում սխալ մարդիկ են նշանակված, և այդ սխալ մարդիկ սխալ քայլեր են անում: Եվ, չգիտես ինչու, այդ մարդկանց դիմաց ոչ ոք չի դնում այդ սխալները: Կամ էլ դրվում է ինչ–որ փակ ժողովներում, ինչը վերածվում է հանրապետականի հին մոդելի: Այսինքն, երբ մեկն ինչ–որ սխալ, վատ բան է արել, հնարավոր է՝ իրեն կուսակցության ներսում կանչում, հաթաթա են տալիս, բայց մարդկանց չեն ասում, որ տվել են: Այստեղ ուրիշ հարց էլ կա, այնտեղ, երևի, բացի Նիկոլից, ոչ ոք չի հասկանում, որ իրենք, կոպիտ ասած, պատասխանատու են մեր առջև»,–եզրափակեց Կարեն Սարգսյանը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises