Ռուս սահմանապահները Հայաստանի հարավում՝ «Կարճեւան» անցակետում թմրանյութ տեղափոխող են բռնել (ֆոտո)
PHOTOՌուսաստանցի սահմանապահները հայ-իրանական սահմանին բռնել են թմրանյութ տեղափոխողի։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։
2019թ. փետրվարի լույս 5-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճեւան» անցակետում վարչության աշխատակիցները հանրապետության պետական սահմանն անցնող բեռնատար ավտոմեքենան ստուգելիս թմրանյութ են գտել (ենթադրաբար օփիումի հումք)՝ 57 գրամ ընդհանուր քաշով։
Վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին։
Ներկայում կատարվում են անհրաժեշտ միջոցառումներ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։
(10).jpg)
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



