Խաչատուր Սուքիասյանը հրավիրվե՞լ է ՀՔԾ. պարզաբանում
POLITICSԶանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների համաձայն՝ այս պահին Հատուկ քննչական ծառայությունում է գտնվում նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Նա հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության Մարտի 1-ի գործի շրջանակներում։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքեց լուրերը. «Պարոն Սուքիասյանը չի հրավիրվել ՀՔԾ, ոչ էլ հարցաքննվել է»,- հավաստիացրեց նա:
Նշենք, որ ՀՔԾ-ում սույն գործի շրջանակներում հարցաքննվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել էր նաև Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



