Yerevan, 02.November.2025,
00
:
00
BREAKING


Բնությունն անխնա մսխելով՝ խախտվել են նաև Սահմանադրության նորմերը

INTERVIEW

ՀՀ Սահմանադրության 10–րդ հոդվածի 2– րդ կետում ասվում է, որ ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են, իսկ 12–րդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ՝ «պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանոթյունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև»: Առաջին հայացքից թվում է, որ իշխանություններն իրենց պարտավորությունների վեհ գիտակցումից ելնելով են նման դրույթներ սահմանել, սակայն եթե դա իսկապես այդպես է, ապա հարց է ծագում, թե երկրի բարձրագույն օրենքում ներառված այս դրույթները ինչո՞ւ չեն պահպանվու և ո՞վ է պատասխանատվություն կրելու այն չիրականացնելու համար:

Հայկական բուսաբանական ընկերության փոխնախագահ, Բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այս դրույթներին՝ հաստատեց, որ փաստացի դրանք չեն պահպանվում, որի պատճառով էլ չորանում են գետերն ու վնասվում է շրջակա միջավայրը:

«Սահմանադրության այդ հոդվածները մեր երկրում բոլորովին չեն պահպանվում: Ես ոչ թե տեսնում եմ, այլ գիտեմ, որ բնապահպանական խորը խնդիրները պետության թերացման հետևանք են: Այստեղ մենք ունենք հակասություն, քանի որ պետական կառույցները կարող են ասել, որ իրենք փորձում են բնապահպանական խնդիրները լուծել, բայց մյուս կողմից ցանկություն ունեն տնտեսական աճ ապահովել, այդ պատճառով են ընդերքը շահագործելու թույլտվություններ տալիս: Իհարկե հայտարարագրեր ներկայացվում են, որ ինչ–որ մի բան արվում է շրջակա միջավայրը պահպանելու և կայուն զարգացնելու համար, բայց մյուս կողմից փորձում են բավարարել մասնավորի շահը, որը փաստորեն ավելի գերակշռող է, քան հասարակության և պետության շահը»,– ասաց Գ. Օգանեզովան:

Հասարակական կառույցներն էլ ամեն կերպ փորձում են երկխոսության մեջ մտնել պետական կառույցների հետ, սակայն, գիտնականի կարծիքով, արդյունքում մեծ հաշվով ոչինչ էլ չի արվում: Տիկին Օգանեզովան, լինելով բնապահպանության նախարարին կից հանձնաժողովի անդամ, կարելի է ասել, առաջին ձեռքից է տեղեկություններ ստանում, բայց հետաքրքիր է, որ այս կամ այն ուղղությամբ պետական կառույցների կողմից կատարված որևէ քայլի բերած օգուտ չի կարող նշել:

«Խնդիրները շատ շատ են: Օրինակ ձկնաբուծարանները, որոնք անխնա օգտագործում էին Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերը, և դրա պատճառով ընդերքը ցամաքել էր: Ի դեպ, կային նաև թույլտվությամբ աշխատող ձկնաբուծարաններ, որոնք ջուրն օգտագործում էին առանց հաշվիչ տեղադրելու: Պետական կառույցները մեզ ասում են, որ փակել են ապօրինի ջրի ծորակները: Բայց հիմա ես չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում այդ ոլորտում: Նույն վիճակն է ընդերքի շահագործման դաշտում: Մենք հոգնել ենք ասելով, թե ինչ չի կարելի անել: Փաստորեն ընկերությունները փաստաթղթերով մաքուր են աշխատում, բայց փաստացի ավերում են երկիրը: Նույնը Լիդիանի դեպքում է: Այսինքն, ստացվում է, որ առաջինը մեր պետությունն է մեղավոր, որ չմտածելով ապագայի մասին՝ միայն այսօրվա մասին է մտածում: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ հավանաբար պետական մարմիններն էլ շահ ունեն այդ ամենից, դրա համար են նման եզրակացություններ տալիս, և այս պայմաններում որևէ մեկին ինչպես կարելի է հավատալ»,– ասաց Գ. Օգանեզովան:

Մասնագետի դիտարկմամբ, կան հարցեր, որոնք օրենքով չեն կարգավորվում, ինչպես օրինակ պոչամբարների հարցը: Այսինքն, ընկերություններն իրավունք ունեն հանքը շահագործել և հետո պետությանը որպես նվեր թողնել թույներով լցված պոչամբարներ ու հանգիստ հեռանալ երկրից:

«Այս հարցերը շատ ծանր հետևանքներ են առաջացրել: Նույնը գետերին է վերաբերում: Հիմա խոսակցություններ կան, որ Դեբեդ գետի վրա ուզում են նոր ՀԷԿ–եր կառուցել, բայց մեզ մոտ ՀԷԿ–երն այնպես են կառուցում, որ գետերը չորանում են: Այսինքն, ՀԷԿ– երից եկող բացթողումները, որոնք պետք է համաչափ լինեն, փաստորեն չեն իրականացվում, ինչը հավանաբար սխալ կառուցման կամ շահագործման հետևանք է: Եվ փոխանակ այնպիսի քաղաքականություն վարեն, որ վնասված գետերը վերականգնվեն, հիմա էլ սկսել են նորերի կառուցման մասին խոսել»,– ասաց Գ. Օգանեզովան:

Խոսելով Սևանա լճում տիրող իրավիճակի մասին՝ գիտնականը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ձմեռվա ընթացքում լճի մակարդակը 6 սմ–ով իջել է, ինչը, նոր իշխանությունների կարծիքով, գոլորշիացման հետևանք է: Նման պատասխաններն ու ընդհանրապես բնության անարդյունավետ կառավարման հետևանքով կուտակված խնդիրները, ըստ նրա, խոսում են այն մասին, որ այն, ինչ պետության կողմից արվում է, շատ քիչ է շրջակա միջավայրը պահպանելու համար, էլ չենք ասում ապագա սերունդների առջև պատասխանատվություն կրելու մասին: 

«Վերջին 2 ամսվա ընթացքում Սևանի ընդհանուր մակերեսը իջել է 6 սմ–ով, բայց ձմեռվա ընթացքում ինչպե՞ս կարող է գոլորշիացում լինել: Ամենավտանգավորն այն է, որ այսօրինակ կարևորագույն հարցերին նման պատասխաններ են տրվում, որով բավարարվում են ոլորտի ղեկավարները: Դրա փոխարեն պետք է արտակարգ դրություն հայտարարեին ու մանրամասն ուսումնասիրեին, թե իրականում ինչպես է եղել, որ ձմռանը նման «գոլորշիացում» է տեղի ունեցել: Գիտե՞ք ես բնապահպանության քանի նախարարի հետ եմ նման հարցեր քննարկել: Նրանք բոլորն էլ ասում են՝ այս ենք անում, այն ենք անում, բայց իրականում սայլը տեղից չի շարժվում: Ստացվում է, որ կա՛մ չեն աշխատում, կա՛մ ոչ ճիշտ ձևով են աշխատում: Անկեղծ ասած, ես հույսս կորցրել եմ, որ ինչ–որ բան կփոխվի»,– ասաց Գ. Օգանեզովան: 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises