ԱՄՆ-ը զորքեր կուղարկի Վենեսուելա. Թրամփ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակայինների միջոցով Վենեսուելայում ռազմական գործողություններ անցկացնելու հարցը դեռ բաց է, հաղորում է ՄԿ-ը՝ վկայակոչելով նախագահի՝ CBS-ին տված հարցազրույցը:
«Չեմ ուզում ասել, սակայն դա օրակարգում է»,-հայտարարել է Թրամփը:
Նա հայտնել է նաեւ, որ Վենեսուելայի իշխանություններն իրեն առաջարկել են հանդիպել երկրի պաշտոնական նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, սակայն ինքը հրաժարվել է բանակցություններից:
ԱՄՆ-ը առաջին պետությունն էր, որը ճանաչել էր Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմադիր Խուան Գուայդոյին որպես ժամանակավոր նախագահ: Նրա իշխանության ճանաչումը հաստատել էր Թրամփն անձամբ Գուայդոյի՝ ինքն իրեն երկրի նախագահ հռչակելուց րոպեներ անց: Գուայդոյին նախագահի պաշտոնակատար ճանաչած երկրորդ երկիրը Կանադան էր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



