Այս իշխանությունները չունեն երկրի զարգացման տեսլական, բավարար գիտելիք ռազմական ծրագրերի մշակման համար. Արմեն Աշոտյան
BLOGԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քանի որ մոտենում է Կառավարության ծրագրի ներկայացման ժամկետը, կրկին պնդում եմ, որ դրա մաս պիտի կազմեն Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական դրույթները եւ ուղղությունները։
Այդ համաձայնագիրը, չհակասելով Հայաստանի այլ միջացգային պարտավորություններին եւ բխելով բացառապես մեր երկրի շահերից, բազմաթիվ ոլորտներում երկարաժամկետ բարեփոխումների ծրագիր է, որն առ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի սկսել իրականացնել։
Այս իշխանությունները չունեն երկրի զարգացման տեսլական, բավարար գիտելիք ռազմավարական ծրագրերի մշակման համար։ Ուստի սեփական ծրագրեր չունենալով, գոնե փորձեք մեր օրոք արած մշակումներով եւ ձեռքբերումներով ոչ միայն գլուխ գովալ, այլեւ աշխատել։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



