Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ է հեղափոխությունը խժռում իր զավակներին

ANALYSIS

Այլևս ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծվել է պետական կառավարման ճգնաժամ: Արտաքուստ ճգնաժամն արտահայտվում է կառավարության կառուցվածքի անորոշությամբ ու ձգձգվող քննարկումներով, հակասական հայտարարություններով` մեկ փող ենք խնայում, մեկ օպտիմալանում ենք, մեկ խնդիր ենք դնում բացառել իրավասությունների պատճենումն ու կրկնությունը: Միով բանիվ` չունենք հստակ պատկերացում ի՞նչ Հայաստան ենք ուզում ունենալ ու ինչպե՞ս և դեգերում ենք նախարարությունների զիգզագներում` քանի՞սը լինեն ու քանի՞սը չլինեն: Իրականում ճգնաժամը շատ ավելի խորքային է ու կառավարության կառուցվածքի անորոշությունն ու անհայտությունը միայն մեկ դրսևորումն է: Ճգնաժամի ամենաուղղակի արտահայտությունը դարձավ պարգևավճարների թեման` իր զարգացումներում: Հրապարակավ շատերն իրենց պարտքը համարեցին թվեր հրապարակելն ու զայրանալը` ինչպե՞ս կարելի է: Արդար զայրույթ է: Բայց դա հետևանք է: Ո՞րն է պատճառը: Իսկ պատճառը օրենսդրության մեջ է` նորանշանակ մարզպետներն ու նախարարները, մյուս պաշտոնյաները հիանալի պաշտպանություն ունեն` օրենքը: Նրանք օրենք չեն խախտել: Կամ` խախտել են մասնակի` պարգևատրելով իրենց պես նորանշանակ աշխատակիցներին, գերազանցելով պարգևավճարի գումարը: Հարցը նաև բարոյական հարթություն փոխադրվեց` իսկ բարոյական իրավունք ունե՞ն նոր Հայաստանի պաշտոնյաները այդքան ազատ վարվելու պետության գումարների հետ: Ուրեմն` ո՞րն է նրանց տարբերությունը ՀՀԿ-ից, եթե շարունակում են քայլել նրանց նվիրական ոտնահետքերով: Ահա այստեղ է ճգնաժամի հիմքը: Կա՞ տարբերություն: Թե՞ գործում է «Երեկ` ես, այսօր` դու, վաղը` նա» սկզբունքը:

Հասարակությունը ուզում է, որ հեղափոխությունից հետո նոր պաշտոնյաները չառաջնորդվեն նախկինների սկզբունքներով, ու դա արդարացի պահանջ է: Բայց հասարակությունը իր բազմազանության ու բազմակարծության մեջ չի ուզում ընդունել, որ պետական կառավարումը մեխանիկական գործընթաց կամ թվաբանական գործողություն չէ, որտեղ 2+2 բոլոր դեպքերում պետք է հավասարվի 4-ի: Կառավարման ճգնաժամի չերևացող հատվածում շարունակվում են նախկին գործընթացները` երբ նույն թիմի տարբեր անդամներ (նախկինում` նույն կուսակցության տարբեր խմբեր կամ դեմքեր) սկսում են պայքարել միմյանց դեմ` օգտագործելով հրապարակային փաստերը իրենց անձնական նկրտումների ու շահերի համար: Սա օրեցօր առավել ակնհայտ է դառնում ու ամեն ինչ հատվում է (նախկինի պես) մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի (իմա` նախկինում Սերժ Սարգսյանի) անձնական օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որոշմանը: Այսինքն` պետական կառավարման համակարգում սկզբունքներն ու օրինաչափությունները դադարում են գործել ու որոշիչ է դառնում պետության առաջին դեմքի կամքը: Սա արդեն դասական ճգնաժամի հատկանիշ է: Ու ժամանակն է ընդունել, որ հիմա ապրում ենք հենց այդ ժամանակում:

Երևանի քաղաքապետն ու մարզպետները, հետո նախարարները հերթով սկսեցին ընդունել, որ տարեվերջին պարգևատրել են իրենց աշխատակիցներին, ոմանք ընդունեցին, որ չափազանցումներ են եղել, ոմանք` ոչ: Բայց փաստ է, որ նրանք բոլորը մղվեցին մի կողմ ու ասպարեզում մնաց ՊԵԿ-ը, և մամուլում սկսեցին շրջանառվել ՊԵԿ-ի նախագահի պաշտոնանկության լուրերը: Մի քանի աշխատակիցների հետ: Ինչու՞ համապետական սկանդալի շանթարգել է դառնում հենց Դավիթ Անանյանը: Սեփական օգնականներին կամ քարտուղարուհիներին չպարգևատրած «շեֆեր» չեն լինում ու չեն եղել: Բայց փոխարինող փնտրում են միայն Դավիթ Անանյանի համար: Ինչու՞ ոչ Երևանի քաղաքապետի, ինչու՞ ոչ մարզպետների ու նախարարների:

Նույն այն Դավիթ Անանյանի, ում մասին նոյեմբերի 1-ին գրում էին, որ ՊԵԿ-ը սեպտեմբերին հավաքագրել է ՀՀ պատմության մեջ ռեկորդային չափի գումար: 
Եվ ոչ այլ ոք, հենց Նիկոլ Փաշինյանն էր Ազգային ժողովում ասում, որ խոսակցությունները, թե տնտեսությունն անկում է ապրում, տեղին չեն ու տեղեկացնում էր, որ ՊԵԿ-ը սեպտեմբերին հավաքագրել է ավելի քան 120 մլրդ դրամ: «Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի եղել»,- ասում էր վարչապետի պաշտոնակատարը: Հենց նա էր ասում, որ նախորդ ամիսներին լարված են եղել գործարարների և ՊԵԿ-ի հարաբերությունները, բայց վերջին հավաքագրումից հետո պարզ է դառնում, որ այստեղ էլ կա բարիկադների ապամոնտաժում. «Սա շատ կարևոր փաստ եմ համարում: Պետք է ընդունենք, որ վերջին 5 ամիսներին գործարարների և ՊԵԿ-ի հարաբերությունները որոշակի լարված էին, և այս ցուցանիշները հիմք են տալիս ասելու, որ երկխոսության նոր փուլ է սկսվում»:

Փաստացի` հիմա սկսվել է այլ փուլ, և այդ փուլն ունի այլ օրենքներ: 
Հիմա արդեն հաշվի չի առնվում, որ նույն Դավիթ Անանյանը պաշտոնավարման ընթացքում իրեն թույլ է տվել հարկային դաշտ բերել նրանց, որ աշխարհի բոլոր դաշտերը անգիր գիտեին, բացի հարկայինից, որ թույլ չի տվել տրիվիալ գողություն իր համակարգում, որ ստուգումներով մտել է այնտեղ, որտեղ էլի Հայաստանի տարածք է, բայց ոչ հարկայինի համար, օրինակ` ՀԿԵ և բացահայտել` ինչ չէր կարելի բացահայտել: Ու եթե կոնցեսիոն պայմանագրով նախատեսվում է, որ ցանկացած պատճառված վնաս կամ վեճ պետք է լուծվի փարիզյան արբիտրաժային դատարանում և իրավիճակն այնքան է լարվել, որ կարող է հանգեցնել ռուսական կողմից կոնցեսիոն պայմանագրի խզման, ոչ թե ՊԵԿ-ը պիտի անհարմար իրավիճակում լինի, այլ` կոնցեսիոն նման պայմանագիր կնքողները, որ Հայաստանի իրավապահներին խաղից դուրս են դրել` ստեղծելով անվերահսկելիության իրավիճակ: Կամ` Հարավ-Հյուսիսի հարցու՞մ է շատ ջանացել, ասենք, «Սահակյանշին» ՓԲ ընկերության հարցում ու պարզել է, որ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա է 1 մլրդ 432 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորություն: Որ կաշառք չի վերցրել ու չի թողել վերցնեն, որովհետև հավատացել է վարչապետին, որ Հայաստանում կոռուպցիան վերացված է: Որովհետև պարզապես գործը հասկանում է ու… հենց դրա համար հիմնական հարվածները ստանում է «Իմ քայլը» դաշինքից: Որովհետև համապետական սկանդալը պահանջում է քավության նոխազ ու … ընտրվել է Դավիթ Անանյա՞նը: Իսկ կա՞ մեկը, որ կերաշխավորի գործող օրենքներով ու տիրապետող բարոյականության պատկերացումներով` ՊԵԿ հաջորդ նախագահը գալու է ու վստահ աշխատի, որ մի կես տարուց իրեն չեն հանելու, եթե աշխատանքին զուգահեռ ու աշխատանքից առաջ ու հետո չտրվի մուտիլովկաների ու իր դեմ մուտիլովկաները չեզոքացնելու հույժ անխուսափելի գործընթացին: 
Ո՞վ է լինելու այդ կամիկաձեն` գա, վարկաբեկվի, գնա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հեղափոխությունը սկսում է խժռել իր զավակներին, երբ դոփում է տեղում ու չգիտի` ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը: Երեկ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման է եկել վարչապետը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասել է, որ պարգևավճարների հարցն էլ է քննարկման օրակարգում եղել ու կրկնել է` ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը` միլիոններով պարգևավճար ստացած ՊԵԿ-ում այս տարի չափը կվերանայվի. «Ինչպես վարչապետը արդեն հայտարարել է, այս հանդիպման ժամանակ նույնպես նշեց այդ հանգամանքը, որ ՊԵԿ-ի պարգևավճարների ընդհանուր բյուջեն ուղիղ կեսով՝ 50 տոկոսով կրճատվել է 2019-ի համար։ Սա արդեն կարևոր քայլ է, կարծում եմ, այսինքն՝ այս խմորումները, քննարկումները, խնդրի բարձրաձայնումը արդեն իսկ արձագանք ստացել է և լուծումներ ստանում է»: Եվ Լիլիթ Մակունցը լրագրողներին ժամանակ չի տվել նոր հարցերի, ասենք, կառավարությունում չկա՞ր մեկը, որ իմանար 13-րդ աշխատավարձի ֆենոմենի մասին ու դեկտեմբերի կեսերին այդ հարցը դարձներ քննարկման առարկա` տալի՞ս ենք, չե՞նք տալիս, նո՞ր օրինագիծ ենք գրում, գումա՞ր ենք կրճատում: Թե՞ հրաշալի համաժողովրդական սկանդալ էր պետք` ազատվելու անցանկալիներից, որ այս ընթացքում ի հայտ են եկել իրենց շարքերում:

Կրկնում եմ` խնդիրը ՊԵԿ-ը ու Դավիթ Անանյանը չեն, խնդիրը կառավարման ճգնաժամն է, որի գիտակցումն իսկ չկա, մինչդեռ դառը պտուղները դառնում են վատնված գումարներ ու անվերջանալի շահարկումներ: Պետությունը պարտավոր է հարգել իր պաշտոնյային, ոչ թե ոտատակ տալ ֆորս մաժորների ժամանակ: Իսկ ֆորսմաժորային կառավարումը արդեն ճգնաժամի վերին գալարն է:

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall