Իրանի հետ առեւտրի ֆինանսական մեխանիզմը չի բացառում վտանգները․ BDI
INTERNATIONAL NEWSԻրանի հետ առեւտրի նոր ֆինանսական մեխանիզմի ստեղծումն ընդգծում է Եվրոպայի հուսալիությունը համաշխարհային առեւտրում, սակայն էական վտանգներ մնում են՝ կարծում է ԳԴՀ արդյունաբերության ֆեդերացիայի (BDI) ներկայացուցիչ Ստեֆան Մեյրը՝ հայտնում է Reuters-ը։
«Կենտրոնական հարցերը դեռեւս բաց են մնում»,- նշել է նա՝ հավելելով, որ մեխանիզմը նախկինի պես կախված է իրանական նավթի հանդեպ պատժամիջոցներից։
Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ստեղծել են հատուկ ֆինանսական մեխանիզմ՝ փորձելով շրջանցել Իրանի հանդեպ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները, թեեւ դիվանագետներն ասում են, որ դա դժվար թե խոշոր կոմերցիոն գործարքների հնարավորություն տա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



