ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ բանակցությունները լավ են ընթանում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ բանակցությունները լավ են ընթանում՝ «բարի նպատակներով եւ երկու կողմից հոգու ներդրումով»։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Չինաստանը չի ուզում տուրքերի բարձրացում եւ կարծում է, որ իր համար ավելի լավ կլինի գործարք կնքել։ Նա ճիշտ է։ Ես այսօր Օվալաձեւ սենյակում կհանդիպեմ նրանց բարձր ղեկավարության հետ։ Վերջնականապես գործարքը չի կնքվի, քանի դեռ իմ ընկեր, նախագահ Սի Ցզինպինը եւ ես չենք հանդիպել մոտ ապագայում, որպեսզի քննարկենք եւ համաձայնեցնենք որոշ հին ու ավելի բարդ հարցեր»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ բոլոր խնդիրները քննարկվում են։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



