Ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է սկսել
SOCIETYNEWS.am-ը գրում է.
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է վերանայել իր գործը։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանն ասաց, որ դատապարտյալը հացադուլը սկսել է հունվարի 30-ից։ Նա հավաստիացրեց, որ դատապարտյալը գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Նշենք, որ Ավետիսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 16-ին Գորիսի ճանապարհին տաքսու վարորդի սպանության մեջ։ Նա չի ընդունել մեղքը եւ պնդում է, որ դատվել է մեկ հոգու վկայության հիման վրա։ Նա արդեն 11 տարի է անազատության մեջ է։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



