Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Հիսուսը, Ֆիլիպ 4-ը, Ֆիդելն ու «Ուրբաթ 13»-ը

BLOG

Արմեն Հովասափյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բազմաթիվ ժամանակակից պամություններու նշվում է, որ 1307թ. հոկտեմբերի 13-ին, որը եղել է ուրբաթ օր, Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկ թագավորը ձերբակալել և մահապատժի է ենթարկել Տամպլիեր ասպետների մեծ մասին։ Հենց այդ իրադարձությունն էլ սկիզբ է դրել անհաջողություն բերող «ուրբաթ 13-ի» պատմությանը։

Պատմականորեն 13-ը համարվել է անհաջող թիվ և անվանվել «սատանայական դյուժին»։ Շատ ազգերի մոտ, հատկապես՝ անգլիական, գերմանական և լեհական մշակույթներում, «ուրբաթ 13»-ը համարվում է անհաջող օր: Թվի նկատմամբ վախն ունի բավականին հին արմատներ։ Հավատալիքների համաձայն՝ նման օրերին 12 վհուկներ խրախճանքի են հավաքվում, ամենաթեժ պահին, որպես տասներեքերորդ, հայտնվում է Սատանան։ Աստվածաշնչյան տեքստերի որոշ մեկնաբաններ համոզված են, որ հենց նման օր են Եվան ու Ադամը համտեսել արգելված պտուղը։ Բացի այդ, «ամենասև» ուրբաթ օրը Կայենը սպանել է իր եղբայր Աբելին։ Այսպիսով, հասկանալի է դառնում «սատանայական դյուժինի» նկատմամբ վախը, որը գիտականորեն կոչվում է «տրիսկայդեկաֆոբիա», տարածված է հիմնականում քրիստոնեական մշակույթ ունեցող երկրներում։ Մարդկության շրջանում տարածված կարծիք կա, որ «ուրբաթ 13-ին» խաչվել է նաև Հիսուսը:

Շաբաթվա հինգերորդ օրը՝ ուրբաթը, եթե նույնիսկ չի համընկնում ամսվա 13-րդ օրվա հետ, միևնույն է համարվում է անհաջող, սակայն այս երկու սնահավատությունների մեջ որևէ կապ չկա։ 
Պատմաբանները համարում են, որ ուրբաթ 13-ը համեմատաբար նոր սնահավատություն է և առաջացել է երկու անհաջող նշանների` 13-ի ու ուրբաթ օրվա համադրումից: Այս երևույթն առաջին անգամ նկարագրվել է 1869-ին, իտալացի կոմպոզիտոր Ռոսսինիի կենսագրության մեջ:
Սնահավատությունն այնքան ուժեղ է տարածվել որոշ երկրներում, որ վերածվել է առանձին ֆոբիայի: Ըստ որոշ տվյալների` ԱՄՆ-ն նման օրերին կրում է մոտ 800-900 մլն դոլարի կորուստ, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունը նախընտրում է մնալ տանն ու ոչ մի տեղ (անգամ խանութ) դուրս չգալ: Շատ հիվանդանոցներ ու շենքեր չունեն 13-րդ հարկ կամ 13 համարի սենյակ: Նման «մանրուքներից» կարելի է եզրակացնել, թե տվյալ երկիրը որքանով է հակված այս սնահավատությանը: Ամերիկյան նավատորմն այս վախը հաղթահարելու նպատակով նավերից մեկի անունը դրեց «Ուրբաթ 13» (նավն իր առաջին ուղևորության ժամանակ խորտակվեց և անհետ կորեց):

Հանուն արդարության պետք է ասել, որ ժամանակակից աշխարհը փորձեր է կատարում «13» թվի նկատմամբ նման կանխակալ և բացասական վերաբերմունքի դեմ պայքարելու համար: Առաջին հերթին, այն փաստը, որ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ սեղանի շուրջ 13 մարդ է եղել՝ 12 առաքյալներն ու Հիսուս Քրիստոսը, արդեն իսկ խոսուն է: Բացառված չէ, որ հատկապես դրա հետ է կապված այն սնահավատությունը, որ եթե մի սեղանի շուրջ 13 մարդ հավաքվի, ապա նրանցից մեկը կմահանա տարվա ընթացքում: Գոյություն է ունեցել «տասնչորսերորդ հյուրի» մասնագիտություն, որին հանդիպման են հրավիրել, որպեսզի խուսափեն անհաջող թվից: 13 թվի բացասական ընկալումը նույնիսկ արտացոլվել է արևմտյան աստղաբանության, ինչպես նաև՝ գուշակության մեջ: Օրինակ, Տարո խաղաքարտերում 13 թիվը «մահ» է խորհրդանշում:

ՀԳ. Ֆիդել Կաստրոն ծնվել 1926 թվականին օգոստոսի 13-ին, ուրբաթ օրը:

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development