Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Իրավականի և բարոյականության սահմանը. իշխանության ողջունելի ազդակը

ANALYSIS

Նախօրեին Բանակի օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին նաև նախկին զինվորական վերնախավը ներկայացնող անձինք, որոնց շուրջ այժմ քաղաքական ֆոնը բավական լարված է: Խոսքը մասնավորապես Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի մասին է: Նրանց ներկայությունը պաշտոնական միջոցառմանը հակասական տպավորություն է թողնում: Մի կողմից ներգրավված լինելով աղմկահարույց քրեական գործերի մեջ՝ նրանք այժմ գտնվում են ոչ ամենալավ վիճակում հասարակական տրամադրությունների առումով, մեկ այլ կողմից էլ ողջունելի է, որ անկախ իրավական գործընթացներից, նրանք, որպես նախկին բարձրաստիճան զինվորականներ, հրավիրվում են նման միջոցառումների:

Դժվար է ասել՝ սա պաշտպանության նախարարության, թե երկրի բարձրագույն իշխանության նախաձեռնությունն է եղել, բայց ինքնին վերջիններիս ներկայության փաստը ողջունելի է: Սա առնվազն խոսում է այն մասին, որ գոնե ֆորմալ իմաստով իշխանության մոտ կա իրավական և բարոյական շերտերի տարանջատում, կա ինստիտուցիոնալ հիշողության գործոնի կարևորումը, որը խիստ կենսական է հատկապես Զինված ուժերի դեպքում:

Ընդհանրապես, այս տարանջատումը բավական կարևոր է, որովհետև հատկապես վերջին շրջանում տարբեր դեպքերով մենք տեսնում ենք, որ իրավական գործընթացն անպայմանորեն ուղեկցվում է բարոյական գնահատականներով ևս: Ու քանի որ խոսքը հերթական դեպքերի մասին չէ, աղմկահարույց գործերում ներգրավվածների մեծ մասը՝ սկսած Մանվել Գրիգորյանից, վերջացրած Քոչարյանով, այս կամ այն կերպ կապ ունեն Զինված ուժերի ու Արցախյան ազատամարտի հետ, ապա իրավական պրոցեսների ու բարոյական գնահատականների սահմանազատումն ունի խիստ կենսական, ընդհուպ ազգային անվտանգության նշանակություն:

Եվ խոսքն այստեղ այն մասին չէ, որ առանձին վերցրած անձին կարելի է կամ չի կարելի քննադատել, կամ առավել ևս ներգրավել որպես մեղադրյալ: Անշուշտ, կարևոր է, որպեսզի հեղափոխությունը կայացնի դատաիրավական արդար համակարգ, որից խուսափել չի կարողանա ոչ ոք, որի առջև հավասար կլինեն բոլորը՝ շարքային քաղաքացուց մինչև Արցախի հերոս: Սակայն օրենքի առաջ հավասարեցնելը այլ բան է, օրենքի խախտումը որպես առիթ օգտագործելն ու Արցախյան ազատամարտում ավանդ ունեցած մարդկանց հեղինակությունը հողին հավասարեցնելը՝ այլ բան: Այդ պրոցեսի արդյունքում, ընդ որում, ամենաքիչը տուժում են հենց այդ մարդիկ, հիմնական տուժողը մնում է մեր արժեհամակարգը ու դրա արցախյան բաղադրիչը: 

Այս իմաստով հետաքրքրական  է նաև օրերս Ստեփանակերտում տեղի ունեցած՝ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսին հետևած արձագանքները, հատկապես Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի մասով, որը ևս ներկա էր այդ շնորհանդեսին: Նրա ներկայությունը իսկական հիստերիայի առիթ դարձավ ֆեյսբուքի հայաստանյան հատվածում, բանը հասավ ընդհուպ հայհոյախոսության: 

Արցախի խնդիրը, Արցախյան ազատամարտը, զինված ուժերը առանձին–առանձին և բոլորը միասին վերցրած շատ փխրուն ու կենսական օրգանիզմներ են: Ոչ ոք չի պնդում, թե ազատամարտի մասնակիցը կամ բանակի բարձրաստիճան պաշտոնյան չպետք է հայտնվի դատական պրոցեսի առանցքում: Սակայն դատական պրոցեսին զուգահեռ քաղաքական, բարոյական և տեղեկատվական այն ալիքը, որի ականատեսն ենք մենք, պետք է բացառել: Իշխանությունը գոնե ֆորմալ ազդակ  է հղում, որ ինքը գիտակցում է այդ սահմանը, ժամանակն է պարզապես այդ սահմանը հոծ գծով գծել նաև հասարակության, հատկապես դրա՝ հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ մնացածների, ինչպես նաև այդ էյֆորիան կարճաժամկետ քաղաքական առևտրի վերածող կամ քինախնդրության առարկա սարքող առանձին սուբյեկտների համար: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall